Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիայում Brexit-ի ընթացքում ծագել է մեկ այլ սկանդալ Սաուդյան Արաբիային զենք վաճառելու կապակցությամբ


A journalist poses with a copy of the Brexit Article 50 bill, introduced by the government to seek parliamentary approval to start the process of leaving the European Union, in front of the Houses of Parliament in London, Jan. 26, 2017.

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը քվեարկել է ի օգուտ Brexit-ի, որով Մեծ Բրիտանիան դուրս կգա Եվրամիության կազմից: 494 օրենսդիր քվեարկել է կողմ, 122-ը՝ դեմ:

Օրինագիծն այնուհետև կքննարկվի Լորդերի պալատում, երբ խորհրդարանի վերին պալատը վերադառնա արձակուրդից փետրվարի 20-ին: Այն թույլ կտա վարչապետ Թերեզա Մեյին սկսել գործընթացը մարտի վերջին, որով անվավեր կճանաչվի Լիսաբոնի համաձայնագրի 50-րդ հոդվածը, որը Միացյալ Թագավորությունը ստորագրել է 2007-ին: Մեծ Բրիտանիան կունենա երկու տարի ժամանակ՝ Եվրամիության հետ իր ապագա հարաբերությունների շուրջ վերաբանակցելու համար:

«Մենք համուզված ենք, որ երկու տարին բավարար է, որ Մեծ Բրիտանիան ոչ միայն դուրս գա Եվրամիության կազմից, այլև վերանայի առևտրային կապերը ՝Եվրամիության հետ ռազմավարական, ամուր գործընկերություն հաստատելու համար:»,- ասել է վարչապետը:

Վարչապետ Մեյը նաև նշել է, որ բրիտանական կառավարությունն ակտիվ աշխատանքներ է տանում Շոտլանդիայի կառավարության և այլ տեղական իշխանությունների հետ այս հարցի շուրջ: Նա հիշեցրել է, որ Շոտլանդիայի խորհրդարանը դեմ չի արտահայտվել Լիսաբոնի համաձայնագրի 50-րդ հոդվածն անվավեր ճանաչելու նախաձեռնությանը:

Վերջին շրջանում Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականության մեկ այլ կարևոր խնդիրներից է Թագավորության հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ: Մարդու իրավունքների պաշտպանության բրիտանական խմբերն իրենց բողոքն են արտահայտում երկրի կառավարության կողմից Սաուդյան Արաբիային զենք մատակարարելու կապակցությամբ՝ մեղադրելով Սաուդյան Արաբիային և նրա դաշնակիցներին Եմենում քաղաքացիական ազգաբնակչության ռմբակոծումների մեջ:

The Human Rights Watch խումբը ասում է, որ այն ունի ապացույցներ, որ Յեմենի մայրաքաղաքի վրա անցած տարվա հոկտեմբերին արձակած ռումբերը արձակվել են սաուդական ռազմական օդանավերից:

Լոնդոնից գործող«Զենքի վաճառքի դեմ արշավ» խումբը ասում է, որ Մեծ Բրիտանիան սաուդական կողմին է վաճառել ավելի քան 4 միլիարդ դոլարի զենք և զինամթերք: Այս շաբաթ խումբը դիմել է դատարան՝ ընդդեմ բրիտանական կառավարության:

«ՄԱԿ-ի փորձագետները ահազանգում են, որ Սաուդյան Արաբիայի օդային ուժերը պարբերաբար ռմբակոծում են Եմենի քաղաքացիական ազգաբնակչությանը: Եթե Մեծ Բրիտանիան վերահսկողություն ունի զենքի վաճառքի վերաբերյալ, ուստի պետք է անմիջապես դադարեցնի զենքի վաճառքը Սաուդյան Արաբիային»,- ասում է Քեթ Հոբսը «Զենքի վաճառքի դեմ արշավ» խմբից:

Մեծ Բրիտանիայի կառավարությունն իր հերթին ասում է, որ այն վերահսկում է Սաուդյան Արաբիային զենքի վաճառքը: Սաուդյան Արաբիան ևս հերքում է քաղաքացիական ազգաբնակչության ռմբակոծումների մասին մեղադրանքը: Մեծ Բրիտանիայի դատարանը պատրաստվում է քննել հայցը մի քանի շաբաթվա ընթացքում:

XS
SM
MD
LG