Մատչելի հղումներ

Թալիբան շարժման մեջ առկա է պառակտում


Afghan National Army soldiers stand guard at a checkpoint on the way to the Sangin district of Helmand province, Afghanistan, Dec. 23, 2015.
Afghan National Army soldiers stand guard at a checkpoint on the way to the Sangin district of Helmand province, Afghanistan, Dec. 23, 2015.

Քաբուլում և Աֆղանստանի այլ վայրերում շարունակվում են մահապարտ ահաբեկիչների հարձակումները:

«Հազարավոր խաղաղ աֆղանստանցիների սպանությունը չափազանց ցավալի է, որը պետք է կանխվի»,- ասում է Աֆղանստանի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Թադամիչի Յամամատոն:

Չնայած շարունակվող բռնություններին՝ որոշ փորձագետներ գտնում են, որ առկա է խաղաղության վերականգման հնարավորություն: Վերջին հետազոտությունները, հիմնված թալիբների ներսում անցկացված հարցումների վրա, ցույց են տալիս, որ Թալիբանում առկա է պառակտում տարբեր խմբերի միջև: Դրա վերաբերյալ զեկույցի համահեղինակն է պրոֆեսոր Թեո Ֆարելը։

«Թալիբների հրամանատարները օգտագործում էին մահապարտ ահաբեկիչներին իրենց վարկանիշի համար, ուստի թալիբների զգալի հատվածը շարունակում է նվիրված մնալ իրենց պայքարին: Սակայն ամեն դեպքում այստեղ առկա է հնարավորություն՝ խաղաղություն հաստատելու համար»,-ասում է պրոֆեսոր Ֆարելը:

Այդ հնարավորությունը թալիբների ղեկավարության պառակտվածության մեջ է:

«Նրանց նոր առաջնորդը՝ Ախունդզադա Հայբաթուլան դիտարկվում է որպես թույլ առաջնորդ: Շատերը գտնում են, որ նա ձևականորեն նշանակված մարդ է: Իրական իշխանությունը Թալիբանում ուրիշի ձեռքերում է, ուստի կա կարծիք, որ շարժումը զերծ է առաջնորդից»,- ասում է Ֆարելը:

Ոչ պաշտոնական բանակցություններ այժմ ընթանում են կառավարության ու թալիբների առաջնորդների միջև: Պաշտոնական բանակցություններ սկսելու համար թալիբների նախապայմանն է, որ ՆԱՏՕ-ի գլխավորած 13 հազարանոց զորքերը դուրս բերվեն Աֆղանստանից:

Դեկտեմբերին Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին մեղադրել էր Պակիստանին ռազմական խմբավորումների դեմ չպայքարելու համար, ինչի արդյունքում արյունահեղությունը Աֆղանստանում շարունակվում է: Իսլամաբադը հերքում է մեղադրանքները:

«Որոշ մարդիկ շարունակում են օժանդակել կամ հանդուրժել այս ահաբեկչական ցանցերին: Ինչպես ասել է Թալիբան շարժման կարևոր դեմքերից մեկը՝ մոլլա Կակազադան, եթե Պակիստանում իրենց զիինյալները չվերականգնվեն, նրանք մեկ ամիս էլ չեն դիմանա»,- հայտարարել է Աֆղանստանի նախագահը։

Ֆարելի կարծիքով, պետք է շրջանցել թալիբների գլխավոր առաջնորդներին և ուղիղ խոսել ավելի ստորին օղակի հրամանատարների հետ՝ հակամարտությունը դադարեցնելու համար:

XS
SM
MD
LG