ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի ՝՝Ռիվերդեյլ Միլս՛՛ ընկերությունն ունի մետաղյա պատնեշներ կառուցելու համար անհրաժեշտ բարդ սարքավորումներ։
Ընկերության գլխավոր տնօրեն Ջիմ Նոթը ասում է, որ իր ընկերությունը նաև արտադրում է համապատասխան մետաղյա պատնեշներ, որոնք ապահովում են անվտանգությունը:
«Այս պատնեշի վրա դժվար է բարձրանալ, դժվար է այն կտրել: Կարծում եմ ավելի խելամիտ է այս պատն օգտագործել, քան քարե, մետաղյա կամ այլ տեսակի պատեր»,- ասում է Նոթը:
Ընկերությունը նման պատնեշների կառուցման փորձ է ձեռք բերել ծովախեցգետինների համար թակարդներ պատրաստելու ընթացքում: Այդ թակարդները պետք է լինեին ամուր, չպատռվող և գնային առումով՝ մատչելի:
Եթե ընկերությունը ստանա պատվեր սահմանին պատնեշ կառուցելու համար, այն պետք է ներդրումներ կատարի՝ ավելի թանկ սարքավորումներ ձեռք բերելու և աշխատակիցներին վերապատրաստելու համար:
«Հավելյալ անձնակազմի ընդունումը խնդրահարույց է, բայց մեր գործարանը բարձր աշխատավարձ է վճարում աշխատողներին, և մարդիկ երջանիկ են, որ այստեղ են աշխատում»,- ասում է տնօրենը:
Ընկերությունն արդեն որոշ քանակությամբ մետաղյա պատնեշներ է մատակարարել Արիզոնայի հատվածում Մեքսիկայի հետ սահմանին դրանք տեղադրելու համար: Սակայն ավելի մեծ պատվերը կարող է նաև քննադատության առարկա դառնալ՝ չնայած ընկերության տնօրենը պատրաստ է այդ քննադատությանը և հույս ունի, որ կստանա մեծ պատվեր:
«Մեկ հոգին, ով աշխատում է մեզ մոտ, կարողանում է ապահովել մոտ 10 հոգու համայնքում»,- ասում է Նոթը:
Այս փոքր ընկերության անձնակազմը վերջին երեք տարիներինաշխատողների թվով 6Օ-ից հասել է 185-ի։: Եւս 35 աշխատատեղեր այս պահին թափուր են: Եվ սա այն շրջանում, երբ ԱՄՆ-ում միլիոնավոր աշխատատեղեր են փակվում արտադրության ոլորտում: Նոթի կարծիքով, արտադրության ոլորտը չափազանց կարևոր տնտեսական ճյուղ է, որն ապահովում է մարդկանց աշխատատեղերով: