Մատչելի հղումներ

Բեթսի Դևոսը նշանակվեց ԱՄՆ-ի կրթության նախարար Սենատի աննախադեպ քվեարկության արդյունքում


Trump Education Secretary
Trump Education Secretary

ԱՄՆ-ի Սենատում դեմոկրատները շարունակում են 24 ժամյա բողոքի ակցիան ընդդեմ նախագահ Թրամփի կրթության նախարարի թեկնածու Բեթսի Դևոսի նշանակման: Այս նշանակման հիմքում ընկած է կրթության պետական ֆինանսավորման տարբեր մոտեցումների պայքարը:

Երկու հանրապետական սենատորներ միացել են իրենց դեմոկրատ գործընկերներին նախագահի առաջադրած կրթության նախարարի թեկնածու Բեթսի Դևոսի նշանակման դեմ բողոքին: Դևոսը գործարար է, սակայն չունի կրթության ոլորտի փորձառություն: Նա կողմնակից է ծնողներին պետական վաուչերների տրամադրմանը, ըստ որի վերջիններս կարող են ընտրել, թե որ դպրոց ուղարկել իրենց երեխաներին:

Դեմոկրատները ընդդիմանում են Դևոսի այս մոտեցմանը, որն իրենց կարծիքով պետական միջոցների զուր վատնում է:

«Դևոսի մոտեցումը նշանակում է ավելի քիչ ուսուցիչներ և ավելի վատ դպրոցներ: Ուսուցիչների, ծնողների, ուսանողների իրավունքների ընկալման բացակայությունը նշանակում է, որ նա չի կարող իրականացնել օրենքը, եթե նա այն չի հասկանում»,- ասում է սենատոր Քամալա Հարիսը

Հանրապետական սենատորներ Սյուզըն Քոլինսն ու Լիզա Մուրկովսկին ևս հայտարարել են, որ միանում են դեմոկրատների բողոքին ընդդեմ Դևոսի թեկնածության:

Սենատում քվեարկության ժամանակ ձայները կիսվել են 50-50: Արդյունքում փոխնախագահ Մայք Փենսի ձայնի շնորհիվ Դևոսի թեկնածությունը հաստատվեց: Հաստատման այս տարբերակն աննախադեպ է ամերիկյան նախագահական վարչակազմերի թեկնածուների հաստատման պատմության մեջ:

Դեմոկրատների 24 ժամյա բողոքի ակցիան Սենատում կարող է ընդամենը դանդաղեցնել կամ տեղափոխել Թրամփի թեկնածուների նշանակումը: Հանրապետականներն ունեն մեծամասնություն և քանի դեռ միասնական են, կարող են հաստատել թեկնածուներին առանց դեմոկրատների օգնության:

XS
SM
MD
LG