Մատչելի հղումներ

Ղազախստանում պայքարում են ծայրահեղական իսլամի դեմ


Ղազախստանում պայքարում են ծայրահեղական իսլամի դեմ
please wait

No media source currently available

0:00 0:02:04 0:00

Ղազախստանի մայրաքաղաքում վերջերս անցկացվեցին Սիրիայի խաղաղության հարցով բանակցություններ։ Ճիշտ է, քաղաքացիական պատերազմին վերջ տալու ուղղությամբ մեծ հաջողություն չգրանցվեց, սակայն Ղազախստանն այս հանդիպումը կարեւոր է համարում մեկ այլ տեսակյունից։ Այն, որ հանդիպումը կազմակերպվել էր մի երկրում, որը նույնպես կանգնած է իսլամական ծայրահեղականության վտանգի ներքո։

Ղազախստանի մայրաքաղաքում են նորից հավաքվում Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի ու ՄԱԿ-ի ներկայացուցիչները՝ քննարկելու համար Սիրիայում հրադադարը վերահսկելու մեխանիզմները։ Բանակցություններն անցկացվում են մի երկրում, որը նույնպես դարձել է ահաբեկչական հարձակման թիրախ։ Հիշենք 2Օ16 թվականի հուլիս ամիսը, երբ Ալմաթիում նման մի հարձակման արդյունքում զոհ գնացին 8 ոստիկաններ եւ քաղաքացիական երկու անձինք։ Մինչ այդ՝ հունիս ամսին մեկ այլ հարձակման ժամանակ սպանվել էին քաղաքացիական 4 անձինք ու երեք զինվորականներ։ Հարձակումներ, որոնք Ղազախստանի իշխանությունների տվյալներով, կազմակերպվել էին Սիրիայից։ Իսկ Սիրիայում ու Իրաքում ծայրահեղականների կողքին այսօր կռվում են Ղազախստանի մի քանի հարյուր իսլամիստներ։

Ինչպես վերականգնողական կենտրոններից մեկի տնօրեն Ալիմ Շաումեթովն է ասում,՝՝Արմատական գաղափարախոսությունը, որը տարածում է ստանում ահաբեկչական կազմակերպությունների ինտերնետային ցանցերի միջոցով, իր ազդեցությունն է գործում հիմնականում երիտասարդների վրա՛՛։

Այս կենտրոնը զբաղվում է այն երիտասարդներին հասարակության հետ ինտեգրելու գործով, որոնք վերադառնում են հայրենիք, Սիրիայում կամ Իրաքում ծայրահեղական խմբավորումներից երես թեքելուց հետո։

Նրանցից շատերը, հարցազրույցներ տալուց նախընտրում են գաղտնի պահել իրենց ինքնությունը։ Ալ Քաիդայի նախկին համակիրներն ասում են, թե իրենք ընկել են իրենց մանկության ընկերների ազդեցության տակ։ Սակայն նաեւ փորձում են արդարացնել ընկերներին՝ ասելով, որ նրանք նույնպես ակամա են դարձել ծայրահեղականների գաղափարախոսության զոհ։

՝՝Նրանք լավ մարդիկ են, ու եթե գտնեն իրենց կյանքի ճիշտ ուղին, կարող են անել բարի գործեր՛՛, ասում է ալ Քաիդայի նախկին համակիրներից մեկը։

Ասթանայի կենտրոնական մզկիթն այսօր ունի իր լրատվական գործակալությունը, որը տարածում է իսլամական ծայրահեղականության ու ահաբեկչության դեմ քարոզչություն։

Ինչպես իմամ Սերիքբայ Հաջի Օրազն է ասում, իրենց նպատակը երիտասարդությանը արմատականացումից հեռու պահելն է։ ՝՝Այդ նպատակին հասնելու համար մենք պիտի իրականացնենք որոշակի գործողություններ ու այդ ուղղությամբ շարունակում ենք մշակել ծրագրեր՛՛։

Մահմեդական այլ երկրների համեմատ Ղազախստանում ահաբեկչության տարածման վտանգը մեծ չէ, սակայն իշխանությունները մեծապես են կարեւորում ճշմարիտ իսլամի մասին երիտասարդներին կրթելու խնդիրն ու պարտականությունը։ Նրանց խոսքերով, իսլամի մասին միայն ճիշտ կրթությունը կարող է կանխարգելել ծայրահեղականության տարածումը։

XS
SM
MD
LG