Մատչելի հղումներ

Առատ ձյունը դադարեցրել է երաշտը Կալիֆորնիայում


Fog and mist shroud the Sierra Nevada near Echo Summit, Calif., Feb. 2, 2017.
Fog and mist shroud the Sierra Nevada near Echo Summit, Calif., Feb. 2, 2017.

Հունվար ամսին Սիերա Նեւադայի լեռների ձյունածածկը 173 տոկոսով ավելի բարձր էր միջինից, ինչը մի քանի շաբաթում ապահովել է Կալիֆորնիա նահանգի տարեկան տեղումների երեք քառորդը:

«Այստեղ այս տարի տեղացել է առատ ձյուն: Ձյան փոթորիկները շարունակվում են, որը կապահովի մեծ ձյունածածկ»,- ասում է Ֆրենկ Գեհերկը Ջրային ռեսուրսների կառավարման վարչությունից:

Պաշտոնյաներն ասում են, որ հյուսիսային Կալիֆորնիան այժմ զերծ է երաշտից, բայց նահանգապետ Ջերի Բրաունը նախատեսում է սպասել մինչև ապրիլ ամսվա ավանդական անձրևների սեզոնի ավարտը՝ երաշտի հետ կապված արտակարգ դրությունը չեղյալ հայտարարելու համար:

Երաշտի հետ կապված արտակարգ դրությունը Կալիֆորնիայում հայտարարվել էր 2014 թվականին: Պաշտոնյաները տեղեկացնում են, որ նահանգի 95 տոկոսը տուժել էր երաշտից:

XS
SM
MD
LG