Մատչելի հղումներ

Ազգային աղոթքի նախաճաշին նախագահ Թրամփն անդրադարձավ ահաբեկչության դեմ պայքարին


Trump Prayer Breakfast

ԱՄՆ- նախագահ Դոնալդ Թրամփն հայտարարել է, որ ահաբեկչությունը կրոնի ազատության համար հիմնարար վտանգ է և վերահաստատեց իր նախընտրական քարոզարշավի խոստումն այն վերացնելու մասին:

Խոսելով տարեկան ազգային աղոթքի նախաճաշի միջոցառման ընթացքում, որին մասնակցում էին բազմաթիվ քաղաքական և հոգևոր առաջնորդներ՝ նախագահ Թրամփը հայտարարեց, որ ահաբեկչության վերացումը իր, համար մեկ առաջնահերթություններից է:

«Մենք ականատես ենք եղել աներևակայելի բռնությունների, որոնք ի կատար են ածվել կրոնի անվան ներքո։ Իրականացնելով վայրագություններ ընդդեմ կրոնական փոքրամասնությունների, սարսափելի դեպքեր, որոնք դժվար է նկարագրել: Ահաբեկչությունը կրոնի ազատության հիմնարար սպառնալիքներից է: Այն պետք է կանգնեցնել և այն կկանգնեցվի: Դժվար կլինի որոշ ժամանակ, սակայն այն կկանգնեցվի»

Նախագահ Թրամփը ասել է, որ իր վարչակազմը մի համակարգ է մշակելու, որով վստահ կլինի, որ նրանք, ովքեր մուտք են գործում ԱՄՆ, կիսում են երկրի արժեքներն ու ազատության գաղափարները և մերժում են որևէ տեսակի խտրականություն կամ ճնշում:

Ազգային աղոթքի նախաճաշը Վաշինգտոնում անցկացնելու ավանդույթը սկիզբ է դրվել 1953 թվականից Fellowship Foundation քրիստոնեական հասարակական խմբի ու ԱՄՆ-ի Կոնգրեսի հանձնաժողովի կողմից:

Նախագահ Էյզենհաուրից սկսած՝ ԱՄՆ-ի նախագահները մասնակցում են միջոցառմանը: Այս վերջին միջոցառման համանախագահողներն էին հանրապետական սենատոր Ջոն Բուզմանը և դեմոկրատ սենատոր Քրիս Քունսը:

XS
SM
MD
LG