Մատչելի հղումներ

Ռուսաստանում ընտանեկան բռնության զոհերը բողոքում են բռնության ապաքրեկանացման դեմ


Russian lawmaker Olga Batalina, at the podium, addresses members of the Duma (lower parliament house) in Moscow, Russia, Jan. 25, 2017.
Russian lawmaker Olga Batalina, at the podium, addresses members of the Duma (lower parliament house) in Moscow, Russia, Jan. 25, 2017.

Բռնության ենթարկված կանանց համար ապաստարանում Մարինան, ով չցանկացավ ներկայանալ, պատրաստում է ռուսական կարկանդակներ և վաճառում դրանք՝ գումար վաստակելու համար: Երեք ամիս առաջ նա և իր մեծ դուստրը հեռացել են իր ամուսնուց, ով բռնության էր ենթարկում նրանց: Բռնության արդյունքում Մարինան ստացել էր լուրջ վնասվածքներ:

«Ոստիկանությունը ժամանեց այն ժամանակ, երբ ես արդեն ենթարկվել էի դաժան ծեծի: Հետագայում նա ինձ հարվածում էր անգամ այն ժամանակ, երբ անդամալույծների համար սայլակում էի: Նրանք եկան ու ասացին, որ սա ձեր ընտանեկան գործն է, կվիճաբանեք, հետո կհաշտվեք»,- ասում է Մարինան:

Բռնության զոհերն ունեն մտավախություն, որ Ռուսաստանի խորհրդարանականների ընդունած նոր օրինագիծը, որով մեղմացվում է պատիժը ընտանեկան բռնության համար, կհանգեցնի նրան, որ ոստիկանությունն էլ ավելի շատ կխուսափի ներգրավվելուց նման գործերում:

Օրինագծի հեղինակները համաձայն են, որ բռնության ենթարկողները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն:

«Սակայն այն դեպքերում, երբ բռնություն է տեղի ունենում հուզական մի իրավիճակում, երբ մարդիկ չունեն մտադրություն վնաս հասցնելու միմյանց, երբ չկա հալածանքի միտում մյուս անձի նկատմամբ, ընդունելի է վարչական պատասխանատվության ենթարկելը»,- ասում է Պետդումայի պատգամավոր Օլգա Բատալինան:

«Ծնողների Դիմադրություն» կոչվող խումբը, որը նախաձեռնել է օրենքի մեջ փոփոխությունը, նշում է, որ բազմաթիվ կեղծ մեղադրանքների արդյունքում, եթե պատիժը խիստ է, բազմաթիվ ընտանիքներ են կործանվում:

«Մենք ունենք բազմաթիվ նման դեպքեր արձանագրված վերջին մեկ ու կես տարում: Ծնողներն անգամ վախենում են անհրաժեշտության դեպքում իրենց երեխաներին տանել վնասվածքների կենտրոն»,- ասում է Ծնողների Դիմադրություն խմբի նախագահ Մարիա Մամիկոնյանը

Որոշ հայտնի կանայք, ովքեր բռնության զոհեր են եղել նախկինում, կոչ են անում նախագահ Վլադիմիր Պուտինին չստորագրել օրենքի փոփոխությունները:

«Մենք պետք է լավ մտածենք նման որոշում կայացնելուց առաջ: Սա լուրջ հարց է մեր երկրի բազմաթիվ ընտանիքների համար: Ես գիտեմ, թե ինչ է նշանակում ենթարկվել բռնության»,- ասում է ռուս երգչուհի Վալերիան:

Ըստ պաշտոնական տվյալների, բռնությամբ հանցագործությունների շուրջ 40 տոկոսը տեղի է ունենում ընտանիքներում: Ընտանեկան բռնությունների արդյունքում ամեն տարի հազարավոր կանայք են զոհվում Ռուսաստանում:

XS
SM
MD
LG