Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը քննադատում է իրանյան բալիստիկ հրթռի փորձարկումները


Iran ballistic rocket
Iran ballistic rocket

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիկի Հեյլին հայտարարել է, որ երեքշաբթի օրը Իրանի կողմից փորձարկված բալիստիկ հրթիռների փորձարկման փաստը անընդունելի է:

«Միացյալ Նահանգները միամիտ չէ: Մենք չենք պատրաստվում հանդուրժել սա: Դուք կտեսնեք մեր արձագանքը և կտեսնեք, որ մենք կարձագանքենք համապատասխանաբար: Մենք պատասխանատու ենք և ուզում ենք հավաստիանալ, որ նրանք հասկանում են, որ այս ամենը անընդունելի է:»,- հայտարարել է դեսպանը:

ԱՄՆ-ը խնդրել է անհապաղ հրավիրել ՄԱԿ-ի Անվտագության Խորհրդի խորհրդակցություն՝ քննարկելու իրանյան բալիստիկ հրթռի արձակումը:

Իրանի արտգործնախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Մարկ Էյրոնի հետ հանդիպման ժամանակ չի հաստատել, սակայն եւ չի հերքել է բալիստիկ հրթռի փորձարկումը: Նա նշել է, որ Իրանի հրթիռային ծրագիրը ԱՄՆ-ի և այլ հինգ խոշոր տերությունների հետ համաձայնագրի մաս չի կազմում:

Իրանը հայտարարել է, որ իր ծրագիրը չի սպառնում որևէ այլ երկրի: Իրանի արտգործնախարարը հույս է հայտնել, որ այս փորձարկումը չի օգտագործվի ԱՄՆ-ի նոր վարչակազմի կողմից՝ Իրանի հետ հարաբերությունները լարելու համար:

ՄԱԿ-ի 2231 բանաձևը, որը ընդունվել է Իրանի համաձայնագրից հետո, կոչ է անում չձեռնարկել որևէ գործողություն բալիստիկ հրթիռների հետ կապված:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այս համաձայնագիրը անվանել է անհեթեթ և խոստացել է այն անվավեր ճանաչել կամ վերանայել նախընտրական քարոզարշավի ընթացքում:

XS
SM
MD
LG