Մատչելի հղումներ

Ամերիկացիների մոտ կեսը կողմ է նախագահ Թրամփի գործադիր որոշմանը


Ամերիկացիների մոտ կեսը կողմ է նախագահ Թրամփի գործադիր որոշմանը
please wait

No media source currently available

0:00 0:01:45 0:00

ԱՄՆ-ի ներգաղթի հարցերով իրավապահ երեք գլխավոր գործակալությունները պաշտպանել են նախագահ Դոնալդ Թրամփի կողմից անցյալ շաբաթ արձակված գործադիր որոշումները։ Մի բան, որն արժանանում է հասարակության մի հոծ զանգվածի քննադատությանը։ Մի բան, ինչի դեմ հարուցվել են դատական մի շարք գործեր։

Ներգաղթը սահմանափակելու հայտարարությամբ ԱՄՆ-ի նախագահը վերջերս ստորագրեց նախագահական գործադիր որոշում, որից հետո երկրի տարբեր շրջաններում սկսվեցին բողոքի բազմամարդ ցույցեր։ Հայրենիքի անվտանգության նախարարության նոր ղեկավար Ջոն Քելլին նախագահի որոշումը չի համարում ճամփորդությունների վրա դրված արգելք։

՝՝Սա միայն ժամանակավոր դադար է, որը թույլ է տալու հետազոտել փախստականի կարգավիճակ շնորհելու ու մուտքի արտոնագրեր հատկացնելու համակարգը՛՛։

Հիշեցնենք, որ նախագահի կողմից ստորագրված գործադիր որոշումն արգելում է ստորագրումից հետո 9Օ օրերի ընթացքում ԱՄՆ մուտք գործել մահմեդական 7 երկրների քաղաքացիներին։ Քելլիի խոսքերով, նպատակն ահաբեկիչներին ԱՄՆ-ից հեռու պահելն է։

Չնայած Քելլին հայտարարում է, որ այն մահմեդականների առջեւ դրված արգելք չէ, շատերն են ասում, թե գործադիր հրահանգը չափազանց անորոշ է, որի նպատակը Թրամփի նախընտրական խոստումը կատարելու փորձ է միայն։

Տարակուսանքի մթնոլորտ կա այսօր նաեւ Հայրենիքի անվտանգության նախարարությունում։ Ինչպես իր անձը գաղտնի պահելու պայմանով աշխատակիցներից մեկն է ասում, գործադիր որոշման մի շարք պայմաններ ու կետեր մնում են ՝՝անորոշ, երկիմաստ ու մշուշոտ՛՛։
Սպիտակ տան պաշտոնատար անձինք շարունակում են պաշտպանել Թրամփի գործադիր որոշումը։ Ինչպես Սպիտակ տան խոսնակ Շան Սպայսերն է ասել, ՝՝Գործադիր այս հրամանագիրն ուժի մեջ է մտել Սպիտակ տան ու Հայրենիքի անվտանգության նախարարության միջեւ պատշաճ նախապատրաստական աշխատանքների արդյունքում՛՛։

Անցկացված հարցումները ցույց են տալիս, որ ամերիկացիների 49 տոկոսն աջակցում է մահմեդական 7 երկրների քաղաքացիների առջեւ ԱՄՆ մուտք գործելու դռները փակ պահելու նախագահ Դոնալդ Թրամփի գործադիր հրահանգը։

XS
SM
MD
LG