Մատչելի հղումներ

Դոնալդ Թրամփի նախագահության սկիզբը փոթորկի է նման


Դոնալդ Թրամփի նախագահության առաջին իսկ օրերը փոթորկի էին նման.

«Մեզ անհրաժեշտ էր գործել եւ մենք որոշեցինք գործել»:

Նոր նախագահի որոշումները, հատկապես ներգաղթի վերաբերյալ, անմիջապես քննադատության արժանացան քաղաքական հակառակորդների կողմից: Դրանցից մեկն է դեմոկրատ սենատոր Չաք Շումերը.

«Այն երկրով մեկ քաոս է առաջացրել ու ավելի ձեռնտու է նրանց, ովքեր մեզ վնաս են ցանկանում պատճառել»:

Թրամփի խոսքով, իր որոշումները թելադրված են նախընտրական խոստումների իրականացման անհրաժեշտությամբ.

«Միլիոնավոր ամերիկացիներ հավատում են, որ մենք կվերադարձնենք նրանց իշխանությունը եւ մենք հենց դա ենք անում»:

Սակայն, տարբերվում են ոչ միայն Դոնալդ Թրամփի որոշումները այլեւ նրա գործելաոճն ամբողջությամբ, նշում է Ներկայացուցիչների պալատի նախագահ Փոլ Ռայանը.

«Կարծում եմ, մենք ականատեսը կլինենք անսովոր գործընթացների, թվիթերի եւ այլն: Հավանաբար, պետք է սովորենք դրան»:

Վերլուծաբանները սակայն հիշեցնում են, որ խոշոր ծրագրերը հաջողությամբ իրականացնելու համար Դոնալդ Թրամփին անհրաժեշտ է ընդլայնել կողմնակիցների թիվը.

«Նա լուրջ աշխատանք պետք է կատարի, որպեսզի համոզի Ամերիկայի հասարակությանը, որ նա ներկայացնում եւ արտացոլում է դրա մեծամասնության արժեքները», նշում է Բրուքինգզ հաստատության փորձագետ Ջոն Հադաքը:

Սակայն այս պահին նախագահ Թրամփի գործողությունները վկայում են, որ նա նախատեսում է առաջին հերթին իրականացնել իր օգտին քվեարկած քաղաքացիների խոստումները:

XS
SM
MD
LG