Դոնալդ Թրամփի նախագահությունը դեռեւս մեկ շաբաթական չկա, սակայն այս ընթացքում Կոնգրեսի ընդունած որոշումներն ու նախագահի արձական գործադիր հրամանագրերը մտահոգում են ամերիկացիների մի հոծ զանգվածի։ Երկրի տարբեր հատվածներում սկսվել են բողոքի ցույցեր։
Այսօր նոր ցույցեր են սկսվում կանանց հղիության արհեստական ընդհատումներն արգելելու մասին նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի դեմ բողոքելու համար։ Հակառակ կողմը, այսինքն՝ հղիության արհեստական ընդհատումների հակառակորդներն արդեն 43 տարի է բողոքում են այն օրենքի դեմ, որն ԱՄՆ-ում թույլատրում է աբորտները։
1984 թվականից ի վեր ԱՄՆ-ի հանրապետական նախագահներն արգելել են հղության արհեստական ընդհատումները, դեմոկրատ նախագահները՝ թույլատրել։ Սակայն Թրամփի հրամանագիրն այս անգամ ավելի հեռուն է գնացել։
Սպիտակ տան խոսնակ Շան Սպայսըրը Թրամփի որոշումը համարում է մարդասիրական։
՝՝Գաղտնիք չէ, որ այս վարչակազմը ու նրա նախագահն անելու են մարդկանց կյանքի համար հնարավոր ամեն ինչ՛՛։
Իսկ կանանցից շատերը պահանջում են հարգել իրենց իրավունքը։ Ինչպես ցուցարարներն են ասում. ՝՝Հղիությունն ընդհատելու որոշումը պիտի լինի անձնական որոշում, ու կառավարությունը չէ, որ պիտի որոշի, ես դադարեցնում եմ հղիությունս, թե՝ ոչ։
Ինչեւէ, նախագիծն անցել է Կոնգրեսում ու այդ մասին ՝՝Թվիթեր՛՛-ում արագ մեկնաբանությամբ է հանդես եկել Ներկայացուցիչների պալատի հանրապետական նախագահ Փոլ Ռայընը։
՝՝Փյու՛՛ կազմակերպության կողմից 2Օ16 թվականին անցկացված հարցումները ցույց են տվել, որ ամերիկացիների 57 տոկոսը կարծում է, թե հղիությունն ընդհատելու իրավունքը պիտի օրինականացվի։ Սակայն թիվը տատանվում է, երբ խոսքը գնում է տարբեր տեսակի ընդհատումների ու պետական ֆինանսավորման մասին։
Այժմ հանրապետականների մեծամասնությամբ Կոնգրեսը պատրաստվում է որոշում կայացնել այն մասին, որ արգելվում են այն բոլոր ընդհատումները, երբ բժիշկներն արդեն լսում են կամ ուլտրաձայնային սարքերով որսում սաղմի սրտի բաբախյունը։
Սակայն հղիության արհեստական ընդհատումներն արգելելու ճանապարհին ամենակարեւոր հարցերից մեկը մնում է արդարադատության նախարարի ընտրությունը։ Իսկ թե ով է լինելու հաջորդ նախարարը, այդ մասին հայտարարելու է Թրամփը հաջորդ շաբաթ։