Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիյի վարչապետ Մեյն կայցելի նախագահ Թրամփին


Britain's Prime Minister Theresa May smiles as she arrives to deliver a speech on leaving the European Union at Lancaster House in London, Jan. 17, 2017.
Britain's Prime Minister Theresa May smiles as she arrives to deliver a speech on leaving the European Union at Lancaster House in London, Jan. 17, 2017.

ԱՄՆ-ից դուրս ամենամեծ բողոքի ցույցն ընդդեմ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը կազմակերպվել էր Մեծ Բրիտանիյում:

Սակայն Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի համար ԱՄՆ-ը ծրագրավորած այցի ընթացքում առաջնային են լինելու առևտրային հարաբերությունների, ահաբեկչության դեմ պայքարի ու Սիրիայի հակամարտության վերաբերյալ հարցերը։

«Դոնալդ Թրամփի հետ մենք կքննարկենք մեր երկու երկրների համատեղ խնդիրները, կքննարկենք նաեւ, թե ինչպես պետք է կառուցենք մեր հարաբերությունները։ Հարաբերություններ, որոնք թույլ կտան միմյանց հետ անկեղծ լինել»,- հայտարարել է Մեյը:

Մեյը հայտարարել է, որ պատրաստ է անկեղծ զրույցի:

«Կարծում եմ, որ կնոջ դերի մասին ամենակարևոր վկայությունն այն է, որ ես որպես կին, ոպես Միացյալ Թագավորության վարչապետ կխոսեմ նախագահ Թրամփի հետ մեզ հուզող խնդիրների շուրջ»,- հայտարարել է Մեյը:

Որոշ փորձագետներ կանխատեսում են որոշակի դժվարություններ երկու առաջնորդների շփման մեջ:

«Կարծում եմ, որ Թերեզա Մեյի նման գործչի համար, ով ունի իր անցած ուրույն ուղին հեշտ չի լինի շփումը Դոնալդ Թրամփի հետ, ով, մի գուցե, նույն մոլորակից է, բայց ոչ նույն աշխարհից»,- ասում է Մերի Էվանսը, Լոնդոնի տնտեսագիտության համալսարանից

Սակայն Թրամփի և Մեյի համար երկրների համատեղ շահերը և պատմականորեն բարեկամ հարաբերություններն ավելի կարևոր են, քան անձնական կամ գենդերային խնդիրները, որոնց մասին բարձրաձայնում է մամուլը:

Վերջերս Մեյը ներկայացրել է Եվրամիությունից Մեծ Բրիտանյայի դուրս բերման ծրագիրը, որը աջակցության է արժանացել Թրամփի կողմից: Մեյի այցելությունն ԱՄՆ-ը կարող է ամրապնդել նրա դիրքերը Բրիտանիյում:

Բրիտանական կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ այժմ բրիտանական կողմը շահագրգրված է նոր առևտրային համաձայնագրի կնքման մեջ, որով կվերացվեն տուրքերը:

Օբամայի վարչակազմը քննադատության էր ենթարկել Brexit-ը, սակայն նախագահ Թրամփն աջակցում է Մեծ Բրիտանիային այս հարցում:

XS
SM
MD
LG