Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նոր առևտրային քաղաքականությունը կարող է փոխել համաշխարհային առևտրային հարաբերությունները


FILE - A woman walks past mannequins promoting a sale outside a retail outlet in Beijing, China, Dec. 16, 2016. China’s economic growth ticked up in the final quarter of 2016, but its full-year performance was the weakest in three decades.
FILE - A woman walks past mannequins promoting a sale outside a retail outlet in Beijing, China, Dec. 16, 2016. China’s economic growth ticked up in the final quarter of 2016, but its full-year performance was the weakest in three decades.

28 հազար կիլոմետր և 18 օր անցնելով՝ բեռնատար գնացքը ժամանակին հասավ Լոնդոն անցած շաբաթ:

Այն անցել է Ղազախստանով, Ռուսաստանով, Բելարուսով, Լեհաստանով, Գերմանիայով, Բելգիայով և Ֆրանսիայով՝ վերջում մտնելով Անգլիական ջրանցք: 68 կոնտեյներ պարունակող բեռնատարը բարձված էր տարբեր տեսակի ապրանքներով:

«Սա երկու անգամ ավելի արագ է, քան ծովային ճանապարհը, ուստի այն չափազանց կարևոր է: Ինչպես նշեցի, այն ավելի մաքուր ու էժան է, քան օդային փոխադրումը, և 20 անգամ ավելի քիչ է աղտոտում օդը», - ասում է Ֆիլիպա Էդմունդսը բրիտանական փոխադրող ընկերությունից:

Սակայն այն ավելի շուտ գնացք է, քան բեռնափոխադրող: Այն ունի նաև քաղաքական նշանակություն, ըստ որի, Չինաստանը նոր շուկաներ ու առևտրային ճանապարհներ է բացահայտում: 15 եվրոպական քաղաքներ արդեն ընդգրկված են Չինաստանից բեռնափոխադրող ծրագրի շրջանակում:

«Չինաստանի տեղական շուկան այս պահին լճացման փուլում է, ուստի Չինաստանն ամեն կերպ փորձում է դուրս գալ նոր շուկա և սպառել մեծ քանակությամբ ապրանքներ: Այս առևտրային ճանապարհն իրոք շատ լավ հնարավորություն է չինական արտադրողների համար՝ վերականգնելու նախկին վստահությունը»,- ասում է Լոնդոնի տնտեսագիտության համալսարանի փորձագետ Ջայ Յունը:

Բեռնափոխադրող գնացքի ժամանման հետ մեկտեղ տեղի ունեցավ մեկ այլ պատմական իրադարձություն: Չինաստանի նախագահ Սի Ծինփինը դարձավ չինական առաջին առաջնորդը, ով այցելեց Շվեյցարիայի Համաշխարհային տնտեսական համաժողով, ուր նա խոսեց գլոբալիզացիայի ու ազատ առևտրի օգտին:

«Պրոտեկցիոնիզմին հետևելը նման է մութ սենյակում փակվելուն: Եթե այդպես պատսպարվում ես քամուց ու անձրևից, զրկվում ես նաև լույսից ու օդից»,- հայտարարել է Չինաստանի նախագահը:

Դա պատասխան էր Դոնալդ Թրամփի ՝ Ամերիկան առաջնային է հայտարարությանը: Ըստ փորձագետների, Չինաստանը կփորձի ընդդիմանալ այդ քաղաքականությանը:

«Պատմությունը նոր էջ է բացում, և Չինաստանը ցուցաբերում է ավելի պատասխանատու մոտեցում համաշխարհային ասպարեզում և փորձում դառնալ պատասխանատու տերություն, որն էլ ցուցաբերեց Դավոսում»,- ասում է փորձագետ Յունը:

Եվրոպայում Չինաստանի նախագահի խոսքերը ողջույնի են արժանացել, ուստի հարցականի տակ է մնում, արդյոք ԱՄՆ-ի նոր քաղաքականությունը կմերձեցնի Եվրոպային Չինաստանի հետ:

«Մի մոռացեք այս երկու տնտեսական բլոկները ունեն տարբեր կարծիքներ ազատ առևտրի մասին, և նրանք պայքարում էին միմյանց դեմ երկար տարիներ: Այժմ մի իրավիճակ է, երբ Եվրամիությունն ու Չինաստանը կարող են լուծել խնդիրները մեկ օրում»:

Փորձագետների կարծիքով Թրամփի վարչակազմը նկատի կունենա այս նոր դարաշրջանը գլոբալ առևտրային հարաբերություններում, սակայն դժվար է կանխատեսել վերջնական արդյունքների մասին:

XS
SM
MD
LG