Մատչելի հղումներ

Հանրապետականները կողմ են են Ռեքս Թիլերսոնի թեկնածությանը


FILE - Rex Tillerson (C), the former chairman and chief executive officer of Exxon Mobil, shakes hands with U.S. Senator Marco Rubio (R-FL) as he arrives for a Senate Foreign Relations Committee confirmation hearing to become U.S. Secretary of State on Ca
FILE - Rex Tillerson (C), the former chairman and chief executive officer of Exxon Mobil, shakes hands with U.S. Senator Marco Rubio (R-FL) as he arrives for a Senate Foreign Relations Committee confirmation hearing to become U.S. Secretary of State on Ca

«98 կողմ, մեկ դեմ, թեկնածությունը հաստատված է»,- հայտարարել է հանրապետական սենատոր Սուսան Քոլինսը:

Դոնալդ Թրամփի երդմնակալությունից ժամեր անց ԱՄՆ-ի Սենատը ձայների ճնշող մեծամասնությամբ հաստատեց պաշտպանության նախարարի ու ազգային անվտանգության նախարարի թեկնածուներին: Այժմ հանրապետականները պատրաստվում են աջակցել ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Ռեքս Թիլերսոնին, ում ջերմ հարաբերությունները Ռուսաստանի նախագահի հետ մտահոգել էր որոշ օրենսդիրների, ներառյալ սենատոր Ջոն Մաքքեյնին, ով պատրաստվում է քվեարկել Թիլերսոնի թեկնածության օգտին, սակայն ընդգծել է, որ դա հեշտ որոշում չէր:

Միևնույն ժամանակ մեծամասնություն կազմող հանրապետականները պատրաստվում են նոր ջանքեր գործադրել՝ Կենտրոնական հետախուզական գործակալության ղեկավարի պաշտոնում Մայք Պոմպեոյի թեկնածությունը հաստատելու համար, ում ուրբաթ օրվա նշանակման ձախողումը զայրացրել է նոր վարչակազմին:

«Սենատում դեմոկրատները տապալեցին Մայք Պոմպեոյի նշանակումը՝ քաղաքական խաղեր խաղալով ի հաշիվ ազգային անվտանգության: Սա է, որ պետք է գրեք և լուսաբանեք», - ասել է Սպիտակ Տան մամլո խոսնակ Շոն Սփայսերը լրագրողներին:

«Մենք կհաստատենք բոլորին, սակայն որոշ թեկնածուների հաստատումը մի փոքր ավելի երկար ժամանակ կխլի»,- հայտարարել է նախագահ Թրամփը:

Հանրապետականները նկատել են, որ նախկին նախագահները նախագահի պաշտոնը զբաղեցնելու պահին ունեցել են ավելի շատ հաստատված թեկնածուներ, քան նախագահ Թրամփը:

«Ես շատ լավ հիշում եմ, որ 2009 թվականի հունվարին Սենատը երդմնակալության առաջին օրը հաստատել էր արդեն 7 թեկնածուի: Յոթ, ոչ թե երկու: Ինչու՞ ամեն ինչ մի կողմ չդնենք ու նախագահին տրամադրենք իր անվտանգության թիմը, որն այդքան անհրաժեշտ է բոլորիս համար այս փուլում», հայտարարել է Ջոն Մաքքեյնը:

«Խոսքը նրա մասին է, թե արդյոք Սենատը վերածվում է ընդամենը որոշումները դակող մի մարմնի և հրաժարվում կատարել իր պարտավորությունները»,- հայտարարել է դեմոկրատական կուսակցության սենատոր Ուիդենը:

Դեմոկրատների փաստարկներից է այն, որ Թրամփի թեկնածուները չեն շտապում հրապարակել իրենց եկամուտների մասին տեղեկությունը և համապատասխանել էթիկայի կանոններին:

«Եթե եղել է որևէ մի վարչակազմ, որը պետք է խիստ քննության ենթարկվի, ապա դա այս վարչակազմն է, որը լի է միլիարդատերերով, բանկիրներով ու ակնհայտ շահերի բախումներով», ասել է դեմոկրատ սենատոր Չակ Շումերը:

Այլ վիճելի թեկնածուների շարքում են ֆինանսների, էներգետիկայի, առողջապահության, բնապահպանության ոլորտների նախարարների թեկնածուները:

XS
SM
MD
LG