Մատչելի հղումներ

Կբարելավվեն արդյո՞ք թուրք-ամերիկյան հարաբերությունները նոր վարչակազմի օրոք


Turkey's President Recep Tayyip Erdogan addresses a meeting in Ankara, Turkey, Jan. 17, 2017.
Turkey's President Recep Tayyip Erdogan addresses a meeting in Ankara, Turkey, Jan. 17, 2017.

Թուրքական իշխանամետ մամուլը սովորաբար քննադատաբար է մոտենում Միացյալ Նահանգներին, սակայն ողջունել է Դոնալդ Թրամփի նախագահ դառնալու հանգամանքը:

Թուրքիայի նախագահի մամլո խոսնակ Իբրահիմ Քալին ջերմորեն է արտահայտվել նորընտիր նախագահի հասցեին՝ ընդգծելով, որ Թրամփի վարչակազմը կարող է ամրապնդել Թուրքիայի դիրքերը տարածաշրջանում:

Թուրք քաղաքական մեկնաբան Սեմիհ Իդիզն ասում է, որհակառակ (կամ ի հակադրություն) Օբամայի նախագահության տարիներին, Թրամփի վարչակազմի օրոք կա հույս, որ հարաբերությունները կվերականգնվեն:

«Թրամփն ավելի պատասխանատու կմոտենա Էրդողանի կառավարությանը, քան շատերը պատկերացնում են: Կարծում եմ՝ Անկարան հենց դա է ակնկալում: Նրանք ունեն ընդհանուր թշնամիներ: Կարծում եմ նրանք կկենտրոնանան հենց այդ հարցերի վրա: Ուստի, այո, իշխանություններն ավելի շատ ակնկալիքներ ունեն Թրամփի վարչակազմից, քան ունեցել են Օբամայից»,- ասում է մեկնաբանը:

Վարչապետ Բինալի Յիլդիրիմն անցած շաբաթ նշել էր, թե ինչ պետք է անի Թրամփի վարչակազմը հարաբերությունները բարելավելու համար: Ցանկում էր նաև ԱՄՆ-ում բնակվող թուրք հոգևոր գործիչ Ֆեթուլահ Գյուլենի արտաքսման արագացման հարցը, ում թուրքական իշխանությունները մեղադրում են հուլիսին տապալված հեղաշրջման կազմակերպման մեջ:

Յիլդիրիմը պահանջում է նաև, որ Վաշինգտոնը դադարեցնի օժանդակությունը Սիրիայում քրդականԺողովրդավարական միջություն կուսակցությունը, որը պայքարում է ԴԱԵՇ-ի դեմ՝ նրա ինքնահռչակ մայրաքաղաք Ռաքքան գրավելու համար: Անկարան Սիրիայում քրդական այս կուսակցությանը մեղադրում է՝ Թուրքիայում քուրդ ապստամբների հետ կապ ունենալու մեջ:

Global Source Partners ընկերության խորհրդատու Աթիլա Եսիլադան զգուշացրել է, որ Անկարան ամենայն հավանականությամբ հիասթափված է անցած շաբաթ ԱՄՆ-ի պետքարտուղարի թեկնածու Ռեքս Թիլերսոնի մեկնաբանություններից թեկնածության հաստատման լսումների ընթացքում:

«Գյուլենի արտաքսումն իրավական խնդիր է, որի վրա Թրամփն ունի քիչ ազդեցություն, իսկ Ժողովրդավարական միջություն կուսակցությունը հաջողություններ է գրանցում Ռաքքան գրավելու ուղղությամբ: Չեմ կարծում, որ Թրամփն անմիջապես կդադարեցնի այս հարաբերությունները: Ռեքս Թիլերսոնը ևս պաշտպանում է քրդերին՝ որպես վստահելի դաշնակիցներ, ու ասել է, որ ԱՄՆ-ը պայքարելու է Մահմեդական եղբայրության դեմ, որը Էրդողանի դաշնակիցն է»

Սյունակագիրն ասում է, որ անհրաժեշտ է նվազեցնել սպասումները, սակայն դեռևս կան հիմքեր լավատես լինելու հարաբերությունների բարելավման առումով:

«Թվում էր Օբաման կլուծեր բոլոր խնդիրները, սակայն դա տեղի չունեցավ: Սա մի էնդեմիկ իրավիճակ է և ամեն դեպքում լինելու են հիասթափություններ, սակայն Թրամփի օրոք կնկատվի հայտարարությունների մեղմացում, և սա են ակնկալում մարդիկ հրաշքի փոխարեն»

Փորձագետների կարծիքով սակայն, հարաբերությունները կարող են լարվել, եթե Թրամփի վարչակազմն ԱՄՆ-ի դեսպանությունը տեղափոխի Թել Ավիվից Երուսաղեմ:

Հորդանան գետի արեւմտյան ափում ափում եւ Երուսաղեմում հրեական նոր բնակավայրերի կառուցման հարցում Թրամփի աջակցությունը եւվ կարող է մտահոգել Անկարային: Նախագահ Էրդողանը վերջերս հայտարարել է, որ Թրամփի խոսքերը Մերձավոր Արևելքի վերաբերյալ մտահոգիչ են:

XS
SM
MD
LG