Մատչելի հղումներ

Ջո Բայդընը Եվրոպային նախազգուշացնում է Ռուսաստանի վտանգների մասին


Ջո Բայդընը Եվրոպային նախազգուշացնում է Ռուսաստանի վտանգների մասին
please wait

No media source currently available

0:00 0:01:25 0:00

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդընը եվրոպական երկրներին չորեքշաբթի օրը նախազգուշցրել է իրենց ընտրություններին Ռուսաստանի կողմից միջամտություն ցուցաբերելու հնարավորության մասին, այնպես, ինչպես ըստ ԱՄՆ-ի հետախուզական գործակալությունների, Ռուսաստանն արեց ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ժամանակ:

Ելույթ ունենալով Շվեյցարիայում անցկացվող Դավոսի տնտեսական ֆորումի ժամանակ` Բայդընն ասաց. “Քանի որ այս տարվա ընթացքում Եվրոպայի մի շարք երկրներում են անցկացվելու ընտրություններ, կարելի է սպասել հաքերային նոր հարձակումներ Ռուսաստանից` նպատակ ունենալով միջամտել ժողովրդավարական գործընթացներին: Դա նրանք նորից են անելու, ես դա վստահաբար եմ ասում”:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը հերքում է Թրամփին աջակցելու նպատակով ԱՄՆ-ի ընտրությունների ընթացքի վրա ազդելու մասին ԱՄՆ-ի հետախուզության ներկայացրած եզրակացությունը:

Փոխնախագահի պաշտոնում իր վերջին ամենամեծ այս ելույթի ժամանակ Բայդընը մեղադրեց Ռուսաստանին, իր խոսքերով ասած, “միջազգային ազատական կարգերը” քանդելու եւ աշխարհը նորից գերհզոր պետությունների վերահսկողության տակ առնելու փորձերի մեջ: Բայդընն անդրադարձավ նաեւ Ռուսաստանի կողմից հարեւանների, այդ թվում` Ուկրաինայի դեմ իրականացված ագրեսիային:

Նա փորձեց վստահեցնել ՆԱՏՕ-ի անդամ երկրներին, որ ԱՄՆ-ը հավատարիմ է մնում դաշինքին: Հիշեցնենք սակայն, որ Թրամփը նախընտրական իր արշավի ժամանակ հաճախ է ՆԱՏՕ-ն անվանել “հնացած” ու խոստացել, որ ԱՄՆ-ը այսուհետ չի պաշտպանելու անդամ այն երկրներին, որոնք ժամանակին չեն կատարում ֆինանսական իրենց պարտավորությունները:

Բայդընի խոսքերով, ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ում ունի անխափան դեր, եւ որ “այդ սուրբ պարտականությունը” երբեք չի կարող դրվել հարցականի տակ:

XS
SM
MD
LG