Մատչելի հղումներ

Դոնալդ Թրամփը որոշ չափով մեղմացրել է իր դիրքորոշումը


Դոնալդ Թրամփը որոշ չափով մեղմացրել է իր դիրքորոշումը
please wait

No media source currently available

0:00 0:01:54 0:00

ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ընտրյալ Դոնալդ Թրամփը բազմիցս է խոստացել, իր խոսքերով, ՝՝մեծ լիգայում՛՛ իրականացնել մեծ փոփոխություններ։ Սակայն դա այնքան էլ հեշտ գործ չէ, հատկապես կառավարման առաջին 1ՕՕ օրերի ընթացքում։

ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ընտրյալ Դոնալդ Թրամփը շարունակ հայտարարում է, թե հատկապես առաջին 1ՕՕ օրերի ընթացքում է փոփոխություններ իրականացնելու Ամերիկայում։ Այդ քայլերը, նրա խոսքերով, վերականգնելու են կարգ ու կանոնը, մաքրելու են Վաշինգտոնը, եւ պաշտպանելու են ամերիկացի աշխատավորներին։
՝՝Ամերիկայում աշխատատեղերը պաշտպանելու հանգամանքը հարկավոր է դիտարկել գրեթե որպես պատերազմ՛՛, ասել է նա։

Թրամփը խոստացել է նոր աշխատատեղեր բացելու նպատակով իրականացնել զանգվածային ծախսումներ ու ներդրումներ։ Կոչ է արել կրճատել Կոնգրեսի անդամների պաշտոնավարման ժամկետը, ու խոստացել պատ կառուցել հարավային հարեւան Մեքսիկայի հետ սահմանին։

Սակայն ինչպես վերլուծաբաններից շատերն են ասում, խոստումը մեկ բան է, Վաշինգտոնի քաղաքական աշխարհին ու կառավարման համակարգին բախվելը՝ մեկ այլ։ Նրանցից Բրուքինգզ հաստատության վերլուծաբան Ջոն Հուդակի խոսքերով. ՝՝Ամերիկյան բյուրոկրատիան ծույլ մի գոտի է՛՛։

Կա Թրամփի առջեւ ծառացած մեկ այլ խնդիր, այն, որ նրա ծրագրերից մի քանիսը չեն արժանանում իր իսկ կուսակցությունը ներկայացնող կոնգրեսականների հավանությանը։

՝՝Օբամաքեըր՛՛ անվանումը ստացած բժշկական ապահովագրական համակարգը կարող է հեշտությամբ չեղյալ հայտարարվել, սակայն հեշտ չի լինելու այն մեկ այլ համակարգով փոխարինելը։ Այս կարծիքին է նաեւ փորձագետներից Ջեյմս Թարբըրը։

Թրամփը կարող է հեշտությամբ կասեցնել Օբամայի կողմից նախագահական հրամանով ընդունված գործառույթները։ Սակայն ընդունված որոշումները չեղարկելն այնքան էլ հեշտ չէ։ Թարբերի խոսքերով, ՝՝Դրա համար սովորաբար տարիներ են պահանջվում՛՛։

Ընտրվելուց հետո ընկած ժամանակահատվածում Թրամփը շարունակում է մնալ անկանխատեսելի ու իր հայտարարություններով ու գրառումներով՝ մեծապես տարբերվում իր նախորդներից։

Սակայն փաստ է նաեւ, որ կարեւորագույն հարցերի շուրջ իր դիրքորոշումը Թրամփը մեղացրել է։

XS
SM
MD
LG