Մատչելի հղումներ

Ացնած տարվա ամռանը համասեռականների գիշերային ակումբի վրա կատարված զինված հարձակումը ԱՄՆ-ի համար աննախադեպ էր: Թեև հարձակումն իրականացնողը սպանվել էր, այնուամենայնիվ շատերին հուզում էր այն հարցը, թե արդյո՞ք նա միայնակ է գործել:

ԱՄՆ-ի պետական մարմինները տեղեկացրել են, որ Օրլանդոյի գիշերային ակումբում կրակ բացած Օմար Մաթինի կինը ձերբակալվել է արդարությանը խոչնդոտելու մեղադրանքով:

Գլխավոր դատախազ Լորետտա Լինչը երկուշաբթի օրը հաստատել է, որ Նուր Սալմանը ձերբակալվել է Սան Ֆրանցիսկոյի մոտակայքում, որտեղ նա բնակվում էր իր որդու հետ:

Նրա ամուսնու կողմից 2016 թվականի հունիս ամսին Օրլանդոյի համասեռականների ակումբում 49 մարդու կյանք խլած զինված հարձակումից ի վեր՝ Սալմանը ոստիկանության կողմից խիստ հետաքննության տակ է գտնվել:

Օրլանոդյի ոստիկանությունն ու Հետաքննությունների դաշնային բյուրոն փորձում էին բացահայտել, թե արդյո՞ք նա որևէ առնչություն է ունեցել «Դաեշ»-ի կողմից ոգեշնչված իր ամուսնու հարձակման հետ:

Հետաքննության արդյունքում օրինապահ մարմինները բացահայտել են, որ Սալմանը հարձակումից առաջ ամուսնու հետ այցելել է գիշերային ակումբ: Նա նաև խոստովանել է, որ ամուսնու հետ է եղել զենքերը գնելիս:

Սակայն մինչ այդ, հերքելով հարձակման հետ առնչություն ունենալու փաստը, Սալմանը պնդում էր, թե ամուսինը իրեն ֆիզիկական բռնության էր ենթարկում և իր անձնական գործողությունները նրանից գաղտնի էր պահում:

XS
SM
MD
LG