Մատչելի հղումներ

Թուրքիայում ձերբակալվել է՝ վերջին ահաբեկչությունն իրականացնողը


2017 թվականը Թուրքիայի համար սկսվեց ցավալի իրադարձությամբ, երբ զինված անձը ներխուժել էր գիշերային ակումբ և կրակ բացել: Երկուշաբթի օրը կասկածյալին գտնելու համար իրականացվող որոնողական աշխատանքները դադարեցվել են:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը հաստատել է, որ պետական մարմինները ձերբակալել են Նոր տարվա տոնախմբության ժամանակ Ստամբուլի գիշերային ակումբում հրազենային հարձակման միջոցով 39 մարդ սպանելու մեջ կասկածվող անձին:

Բինալի Յիլդիրիմը հայտարարել է,- «Ահաբեկիչը, ով Նոր տարվա գիշերը հարձակվել էր գիշերային ակումբի վրա ձերբակալվել է Ստամբուլում ոստիկանական գործողության արդյունքում: Նա այժմ հարցաքննության մեջ է»:

Ավելի վաղ, թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ հրաձգություն իրականացնողը եղել է Աբդուլկադիր Մաշարիպովը ասելով, որ նա ձերբակալվել էր Ստամբուլի Էսնուրտի շրջանում:

Ստամբուլի քաղաքապետ Վասիփ Սահինի խոսքերով, Մաշարիպովի մատնահետքերը համընկել են կրակ բացած ահաբեկչի մատնահետքերի հետ։ Վերջինս ծագումով Ուզբեկստանից է, նա վերապատրաստվել է Աֆղանստանում և կասկածվում է, որ Թուրքիա է մուտք գործել 2016 թվականի հունվարին:

Սահինը նաև հավելել է, որ հարձակումը իրականացվել է «Դաեշ» ահաբեկչական խմբավորման անվան տակ: Խմբավորման զինյալները հարձակման համար պատասխանատվությունն իրենց վրա էին վերցրել՝ այն կապելով Սիրիայում Թուրքիայի իրականացրած գործողություններին:

Ավելի քան 40 այլ օտարազգի մարդիկ էին ձերբակալվել այս հարձակման մեղավորի որոնումների ժամանակ:

Թուրքիայի փոխվարչապետ Նուման Կուրտուլմուսը Թվիթերի իր էջում շնորհավորել է ոստիկանությանը գրելով,- «Ահաբեկչության և դրա հետևում կանգնած ուժերի դեմ Թուրքիայի պայքարը կշարունակվի մինչև վերջ»:

Թուրքիայում ձերբակալվել է՝ վերջին ահաբեկչությունն իրականացնողը
please wait

No media source currently available

0:00 0:01:27 0:00

XS
SM
MD
LG