Մատչելի հղումներ

Ինչ ուղերձ ունի նախագահական առաջին ուղերձի ընթերցանության ոճը


Ինչ ուղերձ ունի նախագահական առաջին ուղերձի ընթերցանության ոճը
please wait

No media source currently available

0:00 0:02:06 0:00

Դոնալդ Թրամփը հունվարի 2Օ-ին երդմնակալության արարողակարգով կհայտարարվի ԱՄՆ-ի 45-րդ նախագահը։ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնամուտի արարողությունը պատմականորեն խորհրդանշել է իշխանության խաղաղ փոխանցումը եւ հիմնականում արտացոլել քաղաքական փոփոխությունը։


ԱՄՆ-ի նոր նախագահի պաշտոնամուտի արարողությունը նշում է մեկ ժամանակաշրջանի ավարտը, ու մյուսի՝ սկիզբը։ Ժամանակաշրջաններ, որոնք թողնում են միաժամանակ ե՛ւ լավ ե՛ւ վատ հիշողություններ։

1933 թվականին Ֆրանքլին Ռուզվելտը նախագահական իր երդումը տվեց, երբ Ամերիկան հայտնվել էր տնտեսական խորը ճգնաժամի՝ լճացման մեջ։ Այդ օրն արտասանած նրա այս խոսքերը, պատմությունից չեն ջնջվելու։

՝՝Իմ համոզմունքը հետեւյալն է, միակ բանն ինչից պիտի վախենանք, վախն է՛՛։

1961 թվականին նախագահական առաջին ճառով Ջոն Քենեդին փորձում էր ոգեշնչել նոր սերնդին՝ իրենց ծառայությունները մատուցելու զինված ուժերին։
՝՝Հարկավոր չէ հարցնել, թե ինչ կարող է ձեր երկիրը տալ ձեզ։ Հարցրեք, թե դուք ինչ կարող եք տալ ձեր երկրին՛՛։

2Օ տարի անց Ռոնալդ Ռեյգանը պիտի գար խոստանալու կրճատել կառավարության կազմը։
՝՝Ներկա այս ճգնաժամում կառավարությունը խնդրի լուծում չէ։ Խնդիրն ինքը՝ կառավարությունն է՛՛։

Սակայն Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո երկիրն այսօր իրականում մասնատված է։ Ու նոր նախագահի ամենաառաջին պարտականությունը պիտի այն վերամիավորելը լինի, ասում է վերլուծաբան Ջոն Ֆորտիերը։ Նրա խոսքերով, արդեն նախագահի պաշտոնում Թրամփը պիտի կոչ անի հետեւում թողնել նախընտրական արշավի ժամանակ ի հայտ եկած տարբերությունները։ Չէ որ, ասում է փորձագետներից Ջոն Հուդակը, նախագահական պաշտոնամուտի արարողություններն այն պահն են, երբ վերջակետ է դրվում նախընտրական արշավի քաղաքական լարվածությանը։

՝՝Նախագահ Օբաման Սպիտակ տնից կժամանի Կապիտոլիում ու խաղաղ կերպով իշխանությունը կհանձնի իր հաջորդին։ Ոչ իր ուզած հաջորդին, սակայն հաջորդին։ Մի բան, որն ամեն երկրում չէ, որ տեղի է ունենում։ Սա է այս երկրի դեմքը՛՛, ասում է վերլուծաբանը։

Թրամփը հայտնի է հանրահավաքների ընթացքում իր խոսքերին չափից ավելի ազատություն տալու հանգամանքով։ Իսկ ի՞նչ տեսք է ունենալու նրա նախագահական առաջին ուղերձը։ Արդյո՞ք աչքի ընկնելու է խոսքի չափից ավելի ազատությամբ։ Արդյո՞ք նա կարող է մի կողմ դնել նախապես գրված տեքստը ու կեսից շարունակել ուղերձն իր խոսքերով։

Սա հարց է, որն այսօր տալիս են շատերը, ու անհամբերությամբ սպասում ելույթին, որի կառուցվածքից ու ընթերցանության ոճից հնարավոր կլինի կռահել, թե ինչպիսի առաջնորդ է ցանկանում լինել նոր նախագահը։


XS
SM
MD
LG