Մատչելի հղումներ

Մեքսիկան չի վճարի ԱՄՆ-ի հետ սահմանին պատի կառուցման համար


Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենիա Նիտոն չորեքշաբթի հայտատարել է, որ Մեքսիկան չի պատրաստվում վճարել ԱՄՆ-ի հետ հյուսիսային սահմանին պատի կառուցման համար:

«Մենք պետք է ձգտենք բաց և լայնածավալ բանակցությունների: Երկկողմ հարաբերությունների համատեքստում առանցքային խնդիրներն են՝ անվտանգությունը, միգրացիան և առևտուրը: Մենք երբեք չենք համաձայնվի այնպիսի առաջարկների, որոնք դեմ են մեր երկրի շահերին և մեր ժողովրդի արժանապատվությանը», - ընդգծել է նա:

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ Մեքսիկան է վճարելու ԱՄՆ-ի սահմանին պատի կառուցման համար՝անօրինական ներգաղթյալների ներհոսքը կանգնեցնելու համար:

Թրամփը նաև սպառնացել է խոշոր տույժ սահմանել այն ընկերությունների համար, որոնք ԱՄՆ-ում գործունեություն ծավալելու փոխարեն կտեղափոխվենք Մեքսիկա: Նա նաև խոստացել է վերաբանակցել Հյուսիսամերիկյան ազատ առևտրի համաձայնագրի շուրջ, քանի որ ներկայիս պայմանները ավելի շահավետ են Մեքսիկայի համար քան՝ ԱՄՆ-ի:

Էնրիկե Պենիա Նիտոն նշել է, որ դեմ է օտարերկրյա ներդրողների վրա վախի և սպառնալիքի եղանակաով ճնշումներ գործադրելուն և ընդգծել, որ կողմնակից է այնպիսի առևտրային համաձայնագրի, որը փոխշահավաետ կլինի երկու երկրների համար:

XS
SM
MD
LG