Մատչելի հղումներ

Նախագահ Բարաք Օբաման հանդես եկավ հրաժեշտի խոսքով


Նախագահ Բարաք Օբաման հանդես եկավ հրաժեշտի խոսքով
please wait

No media source currently available

0:00 0:02:18 0:00

Սպիտակ տունը թողնելուց 1Օ օր առաջ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երկրի ժողովրդին դիմեց նախագահական իր վերջին ուղերձով։ Հրաժեշտի իր ելույթում նա ընդգծեց իր ղեկավարության 8 տարիներին վարչակազմի ձեռքբերումները եւ ներկայացրեց այն վտանգները, որոնք սպառնում են ամերիկյան ժողովրդավարությանը։

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի օրը երեկոյան հանդես եկավ հրաժեշտի ելույթով։ Նրա խոսքերով, Ամերիկան այսօր ավելի լավ վայր է ու ավելի հզոր, քան այն ժամանակ, երբ ինքը պիտի ստանձներ նախագահի պարտականությունները։


՝՝Եթե 8 տարի առաջ ես ասեի, որ Ամերիկան հաղթահարելու է տնտեսական մեծ անկումը, զարկ է տալու ավտոարդյունաբերությանը, եւ աշխատատեղեր ստեղծելու գործում գրանցելու է աննախադեպ առաջընթաց, եթե ասեի, որ նոր էջ ենք բացելու Կուբայի ժողովրդի հետ, դադարեցնելու ենք Իրանի միջուկային ծրագիրը առանց որեւէ մի կրակոցի, վերացնելու ենք սեպտեմբերի 11-ի գործողությունների կազմակերպչին, եւս 2Օ միլիոն մարդկանց համար ապահովելու ենք բժշկական ծառայություններ, դուք կասեիք, որ մեր տեսլականը շատ է չափազանցված՛՛։

Ընդունելով երկրում քաղաքական ներկա բաժանումը՝ Օբաման հորդորեց ամերիկացիներին գտնել ընդհանուր եզրեր, ասելով, որ եթե ժողովրդավարությունը չի պահանջում միօրինակություն, այն պահանջում է համերաշխության համար կարեւոր պայմաններ։


Օբաման ասաց, թե այսօր սակայն ավելի լավատես է Ամերիկայի համար, քան այն ժամանակ, երբ պիտի մտներ Սպիտակ տուն որպես երկրի նախագահ՝ կոչ անելով ամերիկացիներին շարունակել գործուն մասնակցությունը երկրի ժողովրդավարական գործընթացներում։


՝՝Կոչ եմ անում ձեզ ամուր կառչել այդ նպատակից ու հավատից, որոնք տեղ են գտել մեր երկրի հիմնարար փաստաթղթերում. Ամուր կառչեք մեր երկրի ստրուկների մտքերից ու նպատակներից, ներգաղթյալների շուրթերից հնչած երգերի հոգուց, նրանց կորովից, ովքեր պայքարում էին հանում արդարության, նրանց խիզախությունից, ովքեր Ամերիկայի դրոշն էին պարզում ճակատամարտերում ու լուսնի վրա, այն ամերիկացիների հավատքից ու երազանքներից, որոնք դեռեւս պիտի գան պատմելու իրենց պատմությունները՛։

Օբաման Ամերիկայի ժողովրդին իր խոսնքը հղեց հայրենի Չիկագո քաղաքից։ Քաղաք, որտեղ էր երկու տասնամյակ առաջ սկսվել նրա քաղաքական գործունեությունը, ինչի մասին նախապես ասել էր. ՝՝Ուզում եմ վերադառնալ այնտեղ, որտեղ սկսվել է ամեն ինչ՛՛։

XS
SM
MD
LG