Մատչելի հղումներ

Նավթի համաշխարհային գների վրա ԱՄՆ-ը այսօր ունի նոր լծակներ


Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Միացյալ Նահանգները կարող է դառնալ էներգիա արտահանող երկիր։ Սա նոր տեխնոլոգիաներին զարկ տալու ու դրանց կիրառումը տարածելու քաղաքականության արդյունք է։


Վերջին մի քանի տարիների ընթացքում ԱՄՆ-ում նավթի արդյունահանման ծավալները գրեթե կրկնապատկվել են, ինչի արդյունքում կրճատվել են Նավթ արտահանող երկրների կազմակերպության կողմից էներգիայի շուկայի վրա լիակատար վերահսկողության սահմանները։ Ինչպես ԱՄՆ-ի Էներգետիկայի տեղեկատվության վարչության պետ Ադամ Սիմինսկին է ասում. ՝՝ԱՄՆ-ը շուտով կվերածվի էներգիա արտահանող երկրի՛՛։

Մի քանի տարի առաջ նավթի մատակարարումների ծավալն աճում էր, երբ պահանջարկը նվազել էր, ինչի արդյունքում անկում էին ապրել նավթի գները։

Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը նախկինում միայնակ էր լուծում գների անկման հարցը՝ գները բարձրացնելու նպատակով հիմնականում նավթի արդյունահանման ծավալները կրճատելու եղանակով։ Սակայն այս անգամ կազմակերպությունը շարունակեց նավթի արդյունահանումը, ինչի արդյունքում գներն անկում ապրեցին։

Վերլուծաբանների խոսքերով, Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը՝ ՕՊԵԿ-ը հույս ուներ, որ ցածր գները կվնասեին բարձր գին առաջարկող մրցակիցներին, մասնավորապես բարձր տեխնոլոգիական միջոցներ կիրառող ամերիկյան ընկերություններին։ Դա ցածր գներ առաջարկող երկներին, ինչպես օրինակ Սաուդյան Արաբիային պիտի տար գները բարձրացնելու ազատություն ու մեծ շահույթ ստանալու հնարավորություն։

Սակայն ինչպես ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի էներգետիկայի հարցերով փորձագետներն են ասում, հին մարտավարությունը նոր պայմաններում այլեւս իրեն չի արդարացնում։ Փորձագետներից Ամոս Հոչստայնի խոսքերով. ՝՝Ամերիկյան մեծաթիվ ընկերություններ նկատելիորեն են դարձել ավելի արդյունավետ ու շահութաբեր՛՛։

Անմշակ նավթի համաշխարհային գները նորից սկսել են անկում ապրել նոյեմբեր ամսին ՕՊԵԿ-ի ու նավթ արդյունահանող մի շարք այլ երկրների միջեւ արտահանման ծավալները կրճատելու շուրջ կնքված պարտավորությունների արդյունքում։ Սակայն American Enterprise հաստատության վերլուծաբաններից Բենջամին Զիխերի խոսքերով, նավթարդյունահանող մեծաթիվ պետություններ կանգնում են տնտեսական լուրջ խնդիրների առջեւ՝ այս համաձայնության կարեւորությունը դնելով հարցականի տակ։

՝՝Եվ ես չեմ կարծում, որ համաձայնությունը կպահպանվի՛՛, ասում է նա։

Փորձագետներն ասում են, որ եթե նույնիսկ այն շարունակվի, բարձր գները նոր տեխնոլոգիաներ կիրառող ընկերություններին կդրդեն ավելի մեծ ծավալով նավթ արդյունահանել, ինչը համաշխարհային շուկայում կմեծացնի նավթի մատակարարումները ու նորից կգցի դրա գները։

XS
SM
MD
LG