Մատչելի հղումներ

Ֆլորիդայի հրաձգության դրդապատճառները դեռ պարզ չեն


Airport Shooting Florida

26 ամյա Էստեբան Սանտյագոյին ներկայացվել է մեղադրանք՝ Ֆորտ Լանդերդեյլ օդանավակայանում կրակ բացելու կապակցությամբ, որի արդյունքում եղան զոհեր:

Լրագրողների հետ զրույցում կասկածյալի եղբայր Բրայան Սանտյագոն ասել է, որ իր եղբայրն անցած տարվա վերջում Ալյասկա նահանգում Հետաքննության դաշնային բյուրոյին խնդրել է իրեն օգնել՝ ստանալու հոգեբանական բժշկական միջամտություն, քանի որ ըստ նրա նա լսում է ձայներ, որոնք պնդում են, որ նա պետք է միանա ԴԱԵՇ-ի ահաբեկչական խմբին:

Սանտյագոն հոսպիտալացվել է, սակայն հոգեկան առողջական վիճակի ուսումնասիրությունները չեն արձանագրել հոգեկան որևէ խախտման նշաններ:

«Դա իրենց մեղքով է տեղի ունեցել: Մարդիկ կան, ովքեր երբեք չեն դիմում օգնության խնդրանքով և իրականացնում են նման մի բարբարոսական հանցագործություն: Իսկ երբ հոգեբաններն ու հոգեբուժներն ուսումնասիրում են իրենց, պարզվում է՝ նրանք ունեցել են լուրջ հոգեկան խնդիրներ: Իսկ այս դեպքում մարդն ինքն է ասել, որ խնդիր ունի: Նրանք գիտեին, որ նման բան պետք է տեղի ունենա»,-ասել է Բրայան Սանտյագոն:

Հետաքննության դաշնային բյուրոն չի բացառում ահաբեկչական խմբավորման հետ կապը և նշում, որ դեռ պարզ չեն հանցագործության դրդապատճառները: Հրաձիգի զենքը գտնվում էր արդեն ստուգված պայուսակում, որը նա կրում էր Ալյասկայից ժամանելու պահին:

Պաշտոնական աղբյուրները նշում են, որ Սանտյագոն հատուկ է ընտրել Ֆորտ Լանդերդեյլի օդանավակայանը, սակայն դժվարանում են ասել, թե ինչու:

Երկուշաբթի կայացավ այս գործով առաջին դատավարությունը, որը տևեց 15 րոպե: Մեղադրանքների հաստատման պարագայում Սանտիագոյին սպառնում է մահապատիժ կամ ցմահ բանտարկություն:

XS
SM
MD
LG