Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Կոնգրեսում բուռն քննարկումներ են գնում առողջապահական համակարգի շուրջ


ԱՄՆ-ի Կոնգրեսում բուռն քննարկումներ են գնում առողջապահական համակարգի շուրջ
please wait

No media source currently available

0:00 0:02:04 0:00

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման ընթացքում ձեռքբերված ամենամեծ հաջողություններից մեկը՝ առողջապահական ապահովագրությունը՝ Օբամաքերը, մինչեւ Օբաման հրաժեշտ կտա Սպիտակ տանը, արդեն հայտնվել է հանրապետական կոնգրեսականների գրոհի ներքո։

Կոնգրեսում հանրապետականները խոստանում են չեղյալ հայտարարել ՝՝Մատչելի ապահովագրության ակտը՛՛, որը ապահովագրություն է տրամադրել մինչ այդ դրա հնարավորությունը չունեցող ավելի քան 2Օ միլիոն ամերիկացիների։ Այդ պատճառով է, որ մինչեւ նախագահի պարտականությունները վայր դնելը, Բարաք Օբաման հանդիպումներ է ունենում Կոնգրեսում, ապահովագրական այս համակարգը պաշտպանելու ուղիներ գտնելու համար։ Կապիտոլիումում է նաեւ ապագա փոխնախագահը՝ հակադիր ուղերձով։

Ինչպես վերջինս է հայտարարել իր հանդիպումների ընթացքում, նախագահի պաշտոնում հենց առաջին օրը Դոնալդ Թրամփն այս ուղղությամբ դիմելու է որոշիչ քայլի։

Դեմոկրատների խոսքերով, ապահովագրական այս համակարգը բխում է ժողովրդի շահերից։ Ինչպես կոնգրեսական Էլիջահ Քամինգզն է ասում. ՝՝Հարցումները ցույց են տալիս, որ ամերիկացիները չեն ցանկանում, որ այս օրենքը չեղյալ հայտարարվի՛՛։

Սպիտակ տունն էլ տեղեկացրել է հանրապետականներին, որ այդ ուղղությամբ նրանց առաջին ջանքերը շատ ավելի դժվար են լինելու, քան իրենք են պատկերացնում։

Մյուս կողմից նախագահի պաշտոնում ընտրյալ Դոնալդ Թրամփը շարունակում է թվիթերյան իր արշավը՝ հորդորելով հանրապետականներին առողջապահական համակարգում յուրաքանչյուր ձախողման համար անպայման դատապարտել դեմոկրատներին։

Հանրապետականները տարբեր հարցերի շուրջ Թրամփի թվիթերյան մասնակցությունը համարում են նորություն նախագահի համար։ Սենատի դեմոկրատներն այդ մեկնաբանություններն օգտագործում են հենց նրա դեմ։ Բերնի Սանդերսը, հանրապետականների նկատմամբ երգիծական դիրք որդեգրած, հայտարարում է. ՝՝Որպեսզի Կոնգրեսն այսքան ժամանակ չծախսի, թող Թրամփն իր թվիթերյան էջում հստակ ասի, որ ինքը վետոյի է ենթարկելոիւ որեւէ օրենսդրություն, որը կկրճատեր Մեդիքերը, Մեդիքեյդը եւ սոցիալական ապահովության ծրագիրը՛՛։

Հիմա հարկավոր է սպասել, որ մինչեւ Թրամփի երդմնակալությունը, նստի բարձրացած քաղաքական փոշին, որպեսզի երդմնակալությունից հետո բարձրանա քաղաքական փոթորիկը։

XS
SM
MD
LG