Մատչելի հղումներ

Այս տարվա արդեն՝ երկրորդ ահաբեկչական հարձակումը ցնցել է Թուրքիան


Հինգշաբթի օրը Թուրքիայի Իզմիր քաղաքում ավտոմեքենայի պայթյունի հետրևանքով առնվազն 2 մարդ է զոհվել, 10 մարդ մարմնական վնասվածքներ է ստացել:

Պետական մարմինները հաղորդում են, որ հարձակմանը հաջորդած փոխհրաձգության ժամանակ սպանվել են պայթյունի երկու պատասխանատուներ, սակայն անվտանգության ծառայությունը հաղորդում է, որ հարձակումն իրականացնող երրորդ անձը փախուստի մեջ է: Հարձակումն իրականացնողները զինված են եղել ինքնաձիգերով և նռնակներով:

Իզմիրի քաղաքապետը հայտարարել է, որ պայթյունի մեջ կասկածվում են քուրդ անջատողական ուժերը:

Սակայն քաղաքն արդեն իսկ սգի և վախի մեջ էր, այն բանից հետո, երբ անվտանգության ուժերը շաբաթվա սկզբում այն տակնուվրա էին արել գիշերային ակումբում կատարված հարձակման մեջ կասկածյալների որոնումների ժամանակ:

Ստամբուլում գիշերային ակումբում Նոր տարվա տոնախմբության ժամանակ 39 մարդու կյանք խլած հարձակումը կազմակերպելու կասկածանքով արդեն 40 մարդ է ձերբակալվել, սակայն հարձակումն իրականացնող անձը դեռ չի գտնվել:

Թուրքիայի պետական մարմինները հայտարարել են, որ տեղյակ են, թե ով է իրականացրել հարձակումը, սակայն նրա անձի մասին դեռևս ոչ մի տեղեկություն չեն հրապարակել:

«Դաեշ» ահաբեկչական խմբավորումը իր վրա է վերցրել գիշերային ակումբի վրա կատարված հարձակման պատասխանատվությունը: Խմբավորումը հայտարարել էր, որ ակումբի վրա կատարված հարձակումը Թուրքիայի պատիժն է՝ Սիրիական հակամարտության մեջ ներգրավվելու համար:

XS
SM
MD
LG