Մատչելի հղումներ

Եվրոպայում աճում է Հիտլերի «Իմ պայքարը» գրքի հանդեպ հետաքրքրությունը


Germany Mein Kampf
Germany Mein Kampf

Ադլոֆ Հիտլերի՝ «Իմ պայքարը» (Mein Kampf) ինքնակենսագրական տարրերով համեմված հանրահայտ գիրքը, որն ուրվագծում է նացիոնալ-սոցիալզիմի գաղափարախոսությունը, հրատարակության առաջին տարում Գերմանիայում վաճառվել է 85,000 օրինակով՝ 60 դոլար արժողությամբ: 2,000 էջից բաղկացած երկհատորյակը, ըստ BBC-ի, անցած տարվա ապրիլ ամսին Der Spiegel ամսագրի ոչ գեղարվեստական գրքերի ցանկում թիվ մեկ բեստսելլերն է ճանաչվել:

«Իմ պայքարը» առաջին անգամ հրատարկվել է 1925 թվականին և 1933-1945թթ վաճառվել է 12 մլն օրինակով: Երկրորդ աշխարհամարտից հետո այն առաջին անգամ վերահրատարակվեց ու վաճառքում հայտնվեց 2015 թվականի վերջին, երբ լրացավ գրքի յոթանասուն տարվա հեղինակային իրավունքը:

Ներկայումս գրքի վաճառքի հաջողությունը համընկնում է Եվրոպայում առկա ներքաղաքական և միգրացիոն ճգնաժամով և արտացոլում է հանրության աճող զանգվածի աջակցությունը՝ «Գերմանիայի համար այլընտրանք» և Ավստրիայի «Ազատություն» կուսակցություններին, որոնք պարտվեցին դեկտեմբերին անցկացված նախագահական ընտրություններում:

Բուդապեշտի «Կենտրոնական եվրոպական համալսարանի» քաղաքագիտության դասախոս և նացիոնալիզմի հարցերով փորձագետ Անտոն Պելինկան գտնում է, որ գրքի հանդեպ հետաքրքրությունը գուցե ինչ որ կերպ պայմանավորված է Եվրոպայի միգրացիոն ճգնաժամով ու աճող ազգայնամոլական դրսևորումներով, սակայն հետաքրքրությունը հիմնականում գիտական բնույթ ունի եւ գրքում արտացոլված գաղափարները չեն վայելում հասարակության լայն զանգվածների աջակցությունը։

XS
SM
MD
LG