Մատչելի հղումներ

Իսրայելը փորձում է կանխել իր կառավարությանը միջազգայնորեն քննադատելու հաջորդ քայլը


Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն փորձում է կանխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից իր կառավարությանը քննադատելու հաջորդ քայլը, երբ տասնյակ երկրներ պատրաստվում են հունվարի 15-ին մասնակցել Մերձավոր Արեւելքի խաղաղության հարցով Փարիզում անցկացվելիք վեհաժողովին։

Նեթանյահուն վեհաժողովը համարում է անօգուտ միջոցառում եւ հայտարարում, թե նշաններ կան այն մասին, որ վեհաժողովի մասնակիցները փորձելու են իրենց կողմից ընդունված որոշումները փոխանցել ՄԱԿ-ին՝ հետագա գործողություններ մշակելու նպատակով։ Նրա խոսքերով, ինքը հենց դա էլ ուզում է կանխել։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դեկտեմբերի 23-ին էր ընդունել գրավյալ տարածքներում հրեական նոր թաղամասեր կառուցելու Իսրայելի քաղաքականությունը դատապարտելու մասին որոշում։ Որոշումն ընդունվել էր ԱՄՆ-ի կողմի ձեռնպահ մնալու արդյունքում։

Ինչպես Երուսաղեմից գործող Իսրայելա-պաղեստինյան հետազոտությունների կենտրոնի համանախագահ Գերշոն Բասքինն է ասում ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ին, ինքը չի կարծում, որ Անվտանգության խորհրդի որոշումը հաստատելու համար դիվանագիտական ջանքեր չեն գործադրվի։


Նրա խոսքերով, առավելագույնը, որ Թրամփի նոր վարչակազմը կարող է անել, այն է, որ մերձավորարեւելյան խաղաղության գործընթացում ոչինչ չանի։ Նա պնդում է, որ պաղեստինցիներն ու իսրայելցիները պիտի սկսեն բանակցությունների գործընթաց ԱՄՆ-ի աջակցությամբ, այլ ոչ թե նախաձեռնությամբ։

XS
SM
MD
LG