Մատչելի հղումներ

Թուրքիան շարունակում է որոնել Ստամբուլի ահաբեկչական հարձակումն իրականացնողին


Թուրքիան շարունակում է որոնել Ստամբուլի ահաբեկչական հարձակումն իրականացնողին
please wait

No media source currently available

0:00 0:01:34 0:00

Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, թե շատ մոտ են Նոր Տարվա օրը Ստամբուլում ահաբեկչական հարձակում իրականացրած անձնավորության ինքնությունը հաստատելուն։ Հիշեցնենք, որ գիշերային ակումբում հրազենային խառը կրակից 39 մարդ էր սպանվել, որոնց մեծ մասը՝ հարեւան երկրներից զբոսաշրջիկներ։


Թուրքիայի հեռուստատեսությունը եթեր է արձակել Ստամբուլի Թաքսիմի հրապարակում կասկածյալ ահաբեկչի կողմից արված մի տեսագրություն։

Փոխվարչապետ Նուման Քուրթուլմուսն էլ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե իրենք արդեն ունեն տվյալ անձնավորության մատնահետքերը ու նրա արտաքին մոտավոր տեսքը։ Նրա խոսքերով, մինչ այժմ կալանավորվել է 8 կասկածյալ։
Նա ասել է նաեւ, թե հուլիսյան ձախողված հեղաշրջման փորձից հետո հաստատված արտակարգ իրադրությունը շարունակելու է մնալ ուժի մեջ, քանի դեռ չի անցել ահաբեկչությունների վտանգը։

՝՝Դաեշ՛՛ ծայրահեղական խմբավորումը նախորդ օրն իր վրա էր վերցրել Ստամբուլում իրականացված հարձակման պատասխանատվությունը, հայտարարելով, թե այն իրագործել է իր ՝՝հերոս զինվորներից՛՛ մեկը՝ պատժելու համար Թուրքիային՝ ՝՝խաչապաշտ երկրների հետ համագործակցելու համար՛՛։

Թուրքիան հայտարարել էր, որ կասկածյալն Ուզբեկստանի կամ Ղրղըզստանի քաղաքացի է։ Ղրղըզստանը բացառել է, որ ահաբեկիչը ղրղըզ է, քանի որ այստեղ հարցաքննել են այն մարդուն, ում անձնագրի նկարները շրջանառության մեջ էին դրվել ինտերնետում։ Հարցաքննությունը, ըստ Ղրղըզստանի իշխանությունների, ոչ մի կապ չի հայտնաբերել ահաբեկչական հարձակման ու տվյալ անձնավորության միջեւ։

XS
SM
MD
LG