Մատչելի հղումներ

Փրկարարական դասընթաց՝ հեռավոր աղետի գոտիների համար


Բացօդյա հանգիստը երբեմն տխուր ավարտ է ունենում: Հատուկ պատրաստվածության դասընթացը սովորեցնում է բժիշկներին և փրկարարաներին հեռակա տարածքներում արագ արձագանքելու ձեւերը:

Դասընթացի կազմակերպիչ, բժիշկ Գրեհըմ Դենյերի խոսքերով, «Հաճախ արտակարգ իրավիճակներում բժիշկները դժվարությունների են բախվում, քանի որ նրանք հիմնականում վարժված են հիվանդանոցներում օգնություն ցուցաբերելուն: Հաճախ խնդիրներ են առաջանում,երբ, օրինակ, զանգ է ստացվում այն մասին, որ ինչ որ մեկը անտառում ծառից ընկել է ու անշարժացել, կամ նմանատիպ այլ դեպքերում: Օգնություն ցույց տալը նրանց պարտականությունն է, սակայն ոչ միշտ է այն հեշտ»:

Մասնակիցներին սովորեցնում են ինչպես բուժօգնություն տրամադրել բացօդյա տարածքներում արտակարգ իրավիճակների ու աղետի ժամանակ:

Բժիշկ Դեյվիդ Բրաուն գտնում է, որ, «Բացօդյա տարածքներում օգնություն տրամադրելը լսարաններում չեն սովորում»:

Որոշ մասնակիցներ ծրագրում են աշխատել Էվերեստի ճամբարում, իսկ նրանցից ոմանք՝ աղետի այլ գոտիներում: Ծրագրի կազմակերպիչները հույս ունեն, որ ծրագրի ավարտից հետո բժիշկները կկարողանան փրկարարական աշխատանքներ իրականացնել աշխարհի տարբեր անկյուններում

XS
SM
MD
LG