Մատչելի հղումներ

Տեխնոլոգիաներ 2017. Խոշորագույն հաղթանակներ, պարտություններ ու ակնկալիքներ


2017-ին էլեկտրական ավտոմեքենայով այլեւս ոչ ոքի չես զարմացնի: Ավտոարտադրության ոլորտում անցած տարվա հիմնական ձեռքբերումները կապված են ինքնավար ավտոմեքենաների զարգացման հետ: Ու չնայած մի քանի ավտովթարներին, ավտոարտադրողներն ու տաքսի ծառայությունները համոզված են՝ ապագան պատկանում է ինքնավար էլեկտրական ավտոմեքենաներին:

2016-ը նշանավորվեց նաեւ ռոբոտների վերադարձով: Դրանցից ոմանք մարդուն են հիշեցնում, մյուսները՝ անհայտ կենդանիների: Մի շարք առաջատար ռոբոտներ արդեն իսկ ներգրավված են արտադրության մեջ, մյուսները հետազոտելու են հեռավոր Մարսը, իսկ նրանց կրտսեր եղբայրները սկսում են մարդկանց պիցցա առաքել:

Միկրոէլեկտրոնիկան եւ եռաչափ տպիչները օգնում են հաշմանդամներին վերականգնել շարժունակությունը: Սակայն, անցած տարին արձանագրեց նաեւ տեխնոլոգիական լուրջ պարտություններ: Դրանցից ամենատեսանելին Samsung ընկերության նոր բջջային հեռախոսների պայթունավտանգ մարտկոցներն էին:

Մյուս պարտությունը կապված է ՝՝Տեսլա՛՛ ընկերության հիմնադիր Էլոն Մասքի՝ Space X մասնավոր տիեզերանավեր արտադրող ընկերության անհաջողություններն էին, որոնք մի քանի տարով հետաձգեցին նախատեսված տուրիստական թռիչքները տիեզերք:

2016-ին արդիական դարձան տան համար նախատեսված էլեկտրոնային օգնականները՝ ինտելեկտուալ սարքեր, որոնք ճանաչում են տան բնակիչների ձայները, կատարում ձայնային հրամաններ եւ կառավարում տան էլեկտրոնային սարքավորումները:

Անցած տարվա հաքերային հարձակումները վառ կերպով բացահայտեցին նաեւ, որ մեծացնելով տեխնոլոգիաների դերը կենցաղում, մարդկությանն անհրաժեշտ է նաեւ ապահովել դրանց անվտանգությունն ու անձեռնմխելիությունը։Այնպես որ, 2017-ի հիմնական տեխնոլոգիական ուղղություններից մեկն անշուշտ լինելու է էլեկտրոնային անվտանգությունը:

XS
SM
MD
LG