Մատչելի հղումներ

Թուրքիայի ահաբեկչական հարձակումն իրականացնողն ուզբեկ է կամ ղազախ


Թուրքիայի ահաբեկչական հարձակումն իրականացնողն ուզբեկ է կամ ղախազ
please wait

No media source currently available

0:00 0:02:07 0:00

՝՝Իսլամական պետություն՛՛՝ ՝՝Դաեշ՛՛ ծայրահեղական խմբավորումն արդեն իր վրա է վերցրել Թուրքիայում Նոր Տարվա օրը Թուրքիայում իրականացված ահաբեկչական հարձակմա պատասխանատվությունը, հարձակում, որի արդյունքում 39 մարդ սպանվեց գիշերային ակումբներից մեկում, որոնցից 16-ն այլ երկրների քաղաքացիներ էին։

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կազմակերպված ահաբեկչության պատասխանատուն ՝՝Դաեշ՛՛ ծայրահեղական խմբավորումն է։ Իսկ թե ով է իրականացրել այն, իշխանությունները դեռ չգիտեն։ Սկսվել է հետաքննություն։ Ըստ թուրքական մամուլի, ակումբում, ուր այդ պահին կար մոտ 6ՕՕ մարդ, հարձակվողն արձակել է խառը կրակ։

՝՝Հերոս զինվոր է նրան անվանել ՝՝Դաեշ՛՛-ը, որն այս տարվա ընթացքում արդեն առնվազն երկու նման գործողությունն էր կազմակերպել Թուրքիայում՝ այս երկրին մեղադրելով ՝՝օդային իր գրոհներով ու ականանետային հարձակումներով մահմեդականների արյուն թափելու մեջ՛՛։

Հիշեցնենք, որ Թուրքիան օգոստոս ամսին սկսեց ռազմական գործողություններ՝ ՝՝Դաեշ՛՛-ին ու հատկապես քրդական ուժերին իրենց դիրքերից հետ մղելու նպատակով։ ՝՝Դաեշ՛՛- ն այսօր մեղադրում է Թուրքիայի իշխանություններին նաեւ Սիրիայում Ռուսաստանի հետ հրադադար հաստատելու մեջ։

Գիշերային ակումբում սպանվածների հուղարկավորությունն անցկացվեց կիրակի օրը։ Վարչապետ Բինալի Յիլդիրիմն էլ հաջորդ օրն այցելեց հինանդանոցում բուժում ստացող վիրավորներին՝ հայտարարելով, թե արդեն որոշ տեղեկություններ ունեն ահաբեկչի մասին, որը տեղում է թողել իր զենքը։ Ըստ տեղական մամուլի, նա հավանաբար Ուզբեկստանից է կամ Ղազախստանից։


Նախագահ Էրդողանի խոսքերով, ահաբեկչական խմբավորումները փորձում են ապակայունացնել իր երկիրը։

Սակայն նախագահն՝ ինքը, եթե ոչ լիովին, ապա մասնակիորեն է կրում այս երկրում բռնությունների աճի պատասխանատվությունը։ Այս կարծիքին է Վաշինգտոնի Բրուքինգզ հաստատության վերլուծաբաններից Մայքըլ Օհենլոնը։
՝՝Չէ որ նա էր, որ ընտրեց իրադրությունը սրելու եւ ավելի ռազմական ուղով խնդիրները լուծելու եղանակը։ Խնդիրներ, որոնք կարելի էր մասնակիորեն լուծել նաեւ քաղաքական եղանակով՛՛, ասում է վերլուծաբանը ու շարունակում, որ այլակարծության դեմ Էրդողանի ընտրած ճնշամիջոցներով լի քաղաքականությունն է նաեւ ցավալի այս երկրի համար։

Գիշերային ակումբը, որտեղ տեղի էր ունեցել ահաբեկչական հարձակումը, Ստամբուլի ամենաճոխ ակումբներից մեկն է, որը նայում է Բոսֆորի գեղատեսիլ ափին, եւ որի ջրերի մեջ էլ ցատկել էին ակումբում գտնվողներից շատերը՝ հրազենի գնդակներից խույս տալու նպատակով։

XS
SM
MD
LG