Մատչելի հղումներ

Սիրիայում հրադադարն ուժի մեջ մտնելուց առաջ եւ հետո գրանցվել են բախումներ


Սիրիայում հաստատված հրադադարից ժամեր առաջ, սիրիական ռազմաօդային ուժերը սկսել են ռմբակոծել Դամասկոսի մերձակա տարածքներում՝ Ոադի Բարադա հովտում և Համա նահանգի հյուսիում գտնվող ապստամբ ուժերի դիրքերը:

Ռուսատաստանը և Թուրքիան հինգշաբթի օրը Սիրիայում հարադադարի մասին հայտատարություն են տարածել, իսկ Էրդողանը նշել է,որ սա պատմական հնարավորություն է՝ ուղված սիրիական խնդրի լուծմանը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան հանդես կգան որպես հրադադարի երաշխավորներ: Ռուսաստանը աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին, իսկ Թուրքիան՝ Սիրիայի ընդիմադիր ուժերին: Ընդդիմադիր ուժերը Անկարայի այս քայլը գնահատում են որպես Սիրիայի հարցում դիրքորոշման կտրուկ փոփոխություն:

Ինչպես Խադ ալ-Սուրի ընդիմադիր խմբավորման ղեկավարներից Ահմեդ ալ-Ջարբան է ասում. «Սա հեղափոխություն իրականացնելու քաղաքականության փոփոխություն է: Եթե նրանց նպատակն այժմ ահաբեկչության դեմ պայքարելն է, խոսքը վերաբերի Թուրքիային, թե մեկ այլ պետության՝ ուրեմն սա ողջունելի քայլ է»:

Եթե հրադադարի մասին պայմանավորվածությունը պահպանվի, Սիրիայի իշխանությունները և ընդդիմությունը կսկսեն բանակցել Ղազախստանի մայրաքաղաք Ասթանայում: Սակայն Ասադը, ում դաշնակիցներն են Ռուսաստանը և Իրանը, հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարվել իշխանությունից:

Ռազմական հարցերով ռուս վերլուծաբան Պավել Ֆելգենհաուերը գտնում է, որ սա ընդամենը Սիրիայի ընդդիմությունն ամրապնդելուն ուղղված քայլ է: «Սա փորձ է, որի նպատակն է բաժանել սիրիական ընդիմությունը ռուսամետ, կամ թուրքամետ կողմերի, որը միևնույն ժամանակ կլինի նաև ռուսամետ, եւ որը չեզոք դիրքեր կունենա Ասադի նկատմամբ։ Իսկ մյուս կողմում ունենալ անողոք ընդիմություն, ում կշարունակեն ռմբակոծել»,ասում է նա:

Սիրիայի քաղաքացիական պատերազմի վերջին վեց տարիների ընթացքում, ավելի քան երեք հարյուր հազար մարդ է զոհվել, միլիոնավոր մարդիկ տարհանվել են իրենց տներից ու դարձել փախստական:

XS
SM
MD
LG