Մատչելի հղումներ

Պուտինը չի արտաքսում ամերիկացի դիվանագետներին


Պուտինը չի արտաքսում ամերիկացի դիվանագետներին
please wait

No media source currently available

0:00 0:02:06 0:00

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բացառում է իր երկրից ամերիկացի դիվանագետների արտաքսելու հնարավորությունը։ Ռուսաստանը, նրա խոսքերով, ՝՝չի իջնելու անպատասխանատու դիվանագիտության մակարդակին՛՛։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, Ռուսաստանին մեղադրելով ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաքերային գործունեություն ծավալելու մեջ, նախորդ օրը տվել էր Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանությունից ու Սան Ֆրանցիսկոյի հյուպատոսությունից 35 պաշտոնյաների 72 ժամվա ընթացքում արտաքսելու մասին հրահանգ։ Փակվելու են Նյու Յորքում ու Մերիլենդ նահանգում Ռուսաստանի հետախուզությանը պատկանող երկու հաստատություններ։

Դրան ի պատասխան, Ռուսաստանի արտգործնախարարությունը պաշտոնապես դիմել էր նախագահ Պուտինին իրականացնելու հավասարազոր քայլ՝ արտաքսելով Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանության 35 աշխատակիցների։ Կրեմլը սակայն հանդես է եկել հայտարարությամբ, այն մասին, որ Ռուսաստանից չի լինի որեւէ արտաքսում։ ՝՝Մենք չենք արգելի նրանց ընտանիքներին ու երեխաներին ապրել այնտեղ, որտեղ նրանք սովորաբար դիմավորում են Նոր Տարին՛՛, ասված է հայտարարության մեջ, հայտարարություն, որով Պուտինը նաեւ Նոր Տարին դիմավորելու համար Կրեմլ է հրավիրում ամերիկացի դիվանագետների երեխաներին։

Պուտինը, շնորհավորելով Օբամային ու նրա ընտանիքին Ամանորի կապակցությամբ, հույս է հայտնում, որ ՝՝Դոնալդ Թրամփի նախագահության օրոք իրական քայլեր կիրականացվեն վերականգնելու համար երկկողմ համագործակցության համար անհրաժեշտ մեխանիզմները՛՛։

Ռուսաստանը հերքում է ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ընթացքում հօգուտ Թրամփի հաքերային գործունեություն ծավալելու մասին պաշտոնական Վաշինգտոնի մեղադրանքները՝ դրանք համարելով ՝՝անհիմն՛՛։ Իսկ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը մեղադրում է Օբամային՝ իր վարչակազմի գործունեությունը ՝՝հակառուսական հոգեւարքով ավարտելու՛՛ մեջ։

Ինչեւէ, ռուս 35 դիվանագետները ներկայումս պատրաստվում են հեռանալ ԱՄՆ-ից։ Նախատոնական օրերին օդանավակայանների ծանրաբեռնվածության պատճառով, նրանցից շատերը ստիպված են լինելու օգտվել ոչ թե Վաշիգտոնի, այլ՝ Նյու Յորքի օդանավակայաններից։

ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ընտրյալ Դոնալդ Թրամփն իր օգտին Ռուսաստանի կողմից կիբերհարձակումներ իրականացնելու մասին հայտարարություններն անվանում է անհիմն, խոստանում բնական հունի մեջ մտցնել Մոսկվայի հետ հարաբերությունները, սակայն նաեւ հայտարարում, որ ՝՝իրադրության շուրջ հավելյալ տեղեկություններ ստանալու նպատակով շուտով հանդիպումներ է ունենալու ԱՄՆ-ի հետախուզության ղեկավար անձանց հետ։

XS
SM
MD
LG