Մատչելի հղումներ

՝՝Դաեշ՛՛-ն Իրաքում պարտության կմատնվի երեք ամսվա ընթացքում, ասել է Իրաքի վարչապետը


՝՝Դաեշ՛՛-ն Իրաքում պարտության կմատնվի երեք ամսվա ընթացքում, ասել է Իրաքի վարչապետը
please wait

No media source currently available

0:00 0:01:47 0:00

Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին ասել է, թե ՝՝Դաեշ՛՛ ծայրահեղական խմբավորմանն Իրաքում արմատախիլ անելու համար կպահանջվի երեք ամիս ժամանակ։ Վարչապետն այս մասին հայտարարությամբ հանդես է եկել երեքշաբթի օրը, երբ ԱՄՆ-ի աջակցությունը վայելող ուժերն ուժեղ գրոհներ են իրականացնում ընդդեմ Մոսուլում գտվնող ՝՝Դաեշ՛՛-ի հենակետերի։

Աբադին ավելի վաղ ասել էր, թե քաղաքը վերջնականապես կազատագրվի մինչեւ այս տարեվերջ։ Սակայն զինված ուժերի հրամանատարների խոսքերով, գործողությունները դանդաղ են ընթանում քաղաքացիական անձանց հնարավորինս քիչ վնաս հասցնելու նպատակով։

Հարցին, թե ինչպես կմեկնաբանի ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող ուժերի հրամանատարի այն խոսքերը, ըստ որոնց, երկու տարի կպահանջվի ՝՝Դաեշ՛՛-ին Իրաքում ու Սիրիայում ոչնչացնելու համար՝ Աբադին ասել է, թե ՝՝ամերիկացիներն այս հարցում վատատեսություն են ցուցաբերել, սակայն Իրաքի ուժերի հերոսական գործողությունների արդյունքում հնարավոր է եղել կրճատել այդ նպատակի համար նախապես հայտարարված ժամանակը։ Իմ կարծիքով՛՛, ասել է նա, ՝՝Իրաքում դրա համար պահանջվելու է երեք ամիս՛՛։

Անցած երկու ամիսների ընթացքում գլխավոր գործողություններին են մասնակցում Իրաքի ընտրյալ ուժերը, որոնք գրավել են Մոսուլի մեկ քառորդ հատվածը։ ՝՝Դաեշ՛՛-ը ԱՄՆ-ի կողմից մարզումներ անցած իրաքյան ուժերից Մոսուլը գրավել էր 2Օ14 թվականի հունիս ամսին։ Բացի Մոսուլից ծայրահեղական այս խմբավորումն իր վերահսկողությունն է պահպանում նաեւ Թել Աֆարի ու Հավիջայի եւ շրջական տարածքների վրա։

Մոսուլի ազատագրումը հավանաբար դառնա խալիֆայություն հաստատելու ՝՝Դաեշ՛՛-ի կրքերի վերջը։ Սակայն ինչպես փորձագետներն են ասում, դրանից հետո խմբի զինյալները կարող են Իրաքում դիմել անհնազանդության այլ ձեւերի, ինչպես նաեւ կարող են ոգեշնչել ահաբեկչական նոր հարձակումներ Արեւմուտքում։

XS
SM
MD
LG