Մատչելի հղումներ

Բելառուսում տրակտորներին փորձում են փոխարինել էլեկտրոնային տանկերով


Խորհրդային Միության տարիներին Բելառուսը հայտնի էր որպես ամբողջ երկրի համար տրակտորներ արտադրող երկիր։ Մինսկի տրակտորների գործարանն այս տարի նշեց իր հիմնադրման 7Օ-րդ տարին։ Սակայն Միության փլուզումից 25 տարի անց Բելառուսը փորձում է բարեփոխել պետական կառավարմամբ տնտեսական համակարգը։ Մի բան, որը տնտեսագետների խոսքերով, այս երկրին չի հաջողվում։

1946 թվականին հիմնադրված Մինսկի տրակտորների գործարանը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո շարունակեց գոյատեւել պետության աջակցությամբ։ Գործարանի փոխտնօրեն Անդրեյ Սուսլենկովի խոսքերով, հետխորհրդային տարածքում այս գործարանն այսօր էր ամենախոշոր ձեռնարկություններից մեկն է։ Սակայն քննադատների խոսքերով, պետական կառավարման մոդելն իրեն չի արդարացնում նաեւ Բելառուսում, որն այսօր տառապում է դրամի արժեզրկման ու տնտեսական անկման արդյունքում։

Ինչպես տնտեսագետ Յարոսլավ Ռոմանչուկն է ասում.

՝՝2Օ16 թվականի ընթացքում չի հաջողվել իրականացնել բարեփոխումներ, չնայած կառավարությունը հենց բարեփոխումների վրա էր դրել իր հույսը։ Եվ այսօր ցածր են արտադրության ցուցանիշները, ծանր վիճակում՝ աշխատանքային շուկան։ Իրադրությունն էլ աստիճանաբար ավելի է վատթարանում՛՛։
Խորհրդային տարիներին տրակտորների գործարանում էր աշխատում 3Օ հազար մարդ։ Գործարանի թանգարանի տեսուչներից Ամինյա Բայտասովան ասում է, որ այստեղ ներկայումս աշխատում է 18 հազար մարդ։

՝՝Ու եթե այն հանկարծ մի օր փակվի, պատկերացնու՞մ եք, թե քանի մարդ կդառնա գործազուրկ։ Պատկերացնու՞մ եք, թե որքան դժվար կլինի հոգալ այդ ընտանիքների հոգսերը։ Փակվելու դեպքում ցույցեր կարող են սկսվել՛՛, ասում է նա՝ չբացառելով պատերազմի հնարավորությունը։

Մյուս կողմից Բելառուսը փորձում է պայքար մղել բարձր տեխնոլոգիաների համաշխարհային շուկայում, հատկապես ՝՝Տանկերի աշխարհ՛՛ համացանցային իր ստեղծած խաղի միջոցով։

Համացանցային խաղերի այս ընկերությունը իր գործունեությունը սկսել է Մինսկում, սակայն աշխարհի տարբեր անկյուններում այսօր ունի ավելի քան 11Օ միլիոն օգտատեր։

Այսօր Բելառուսի նմանատիպ տարբեր ընկերություններում աշխատում է երիտասարդ 2 հազար ծրագրավորող։ Եվ այդ պատճառով է ժամանակին ու ներկայումս գյուղատնտեսական տրակտորներ արտադրող գործարանը հայտնվում համացանցային տանկերի ստվերի ներքո։

XS
SM
MD
LG