Մատչելի հղումներ

Շարունակվում են որոնողական աշխատանքները ՏՈՒ-154 օդանավի կործանման վայրում


Ministry of Emergency Situations employees prepare rescue boats at a pier just outside Sochi, Russia, Dec. 26, 2016.
Ministry of Emergency Situations employees prepare rescue boats at a pier just outside Sochi, Russia, Dec. 26, 2016.

Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկոն ասել է, որ Սև ծովում աղետի ենթարկված TU-154 ռուսական ռազմական ինքնաթիռի մասերը սփռված են 500 մետր տարածության վրա: Ինքնաթիռի կործանման արդյունքում զոհվել է 92 մարդ: Արդեն դուրս են բերվել կործանված ինքնաթիռի 2 մասեր:

Իգոր Կոնաշենկո, Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ

«Որոնողական աշխատանքների տարածքը բաժանվել է 15 սեկտորների: Արդեն կատարվել է այդ հատվածի ծովի մակերեսի ամբողջական դիտարկումը, իսկ 7 սեկտորներում ավարտվել են ծովի հատակի դիտարկման աշխատանքները»,- ասում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկոն:

Ռուսական ռազմական ինքնաթիռն ուղևորվում էր Սիրիա: Օդանավի ուղևորների շարքում էին Ալեքսանդրովի անվան ռազմական նվագախմբի անդամներ, ովքեր ուղևորվում էին Սիրիա՝ համերգներով հանդես գալու այնտեղ գտնվող ռուս զինվորների համար: Ուղևորների շարքում էին նաև 9 ռուս լրագրողներ, ռազմական խորհրդատուներ և նախագահ Վլադիմիր Պուտինին կից մարդու իրավունքների խորհրդի անդամ Ելիզավետա Գլինկան:

Ըստ պաշտպանության նախարարության խոսնակի, հայտնաբերվել են մեկ տասնյակից ավելի ուղևորների մարմիններ: 3500 հոգի ներգրավված են որոնման աշխատանքներում:

Ռուսաստանի տրանսպորտի նախարարի խոսքերով ամենայն հավանականությամբ աղետի պատճառ կարող է հանդիսանալ կամ տեխնիկական խնդիրը կամ օդաչուի սխալը:

XS
SM
MD
LG