Մատչելի հղումներ

Ամերիկացիներից շատերը ճամփորդում են ամանորյա տոներին


Passengers queue in Terminal 5 at Heathrow Airport in west London December 21, 2010. Snow and freezing temperatures continued to ground flights to and from Britain on Tuesday, with travellers hoping to get away for Christmas likely to suffer delays and c

Անկախ նրանից, թե որ օդանավակայանից եք պատրաստվում մեկնել ամանորյա տոների ընթացքում, պատրաստ եղեք կանգնել երկար հերթում, քանի որ այդ օրերին օդանավակայանները բազմամարդ են: Ավիաընկերություններն անում են ամեն ինչ գրանցումներն արագացնելու համար:

«Մենք բարելավել ենք հաճախորդների հետ աշխատանքը: Այժմ գործում են ինքնուրույն գրանցման կետեր, ուր կարող եք անգամ գրանցել ուղեբեռը, քանի որ դրանք տպում են նաև ուղեբեռի կտրոնը: Ինքնագրանցումը կատարելուց հետո կարող եք հանձնել ուղեբեռը»,- ասում է American Airlines ավիաընկերության խոսնակ Քեթի Քոդը:

Սակայն դա չի վերաբերում անվտանգության կանոնների պահպանմանը, որոնք պետք է պահպանվեն: Ուղևորներին խորհուրդ է տրվում ժամանել օդանավակայան նախատեսվածից ավելի շուտ՝ ուշացումներից խուսափելու համար: Հատկապես դա վերաբերում է երեխաների հետ ճամփորդող ուղևորներին:

«Հատկապես երեխաների հետ շատ դժվար է, քանի որ երկաթգծի կայարանները չափազանց մարդաշատ են: Ուստի փորձեք շուտ ժամանել այստեղ՝ խնդիրներից խուսափելու համար:»,- ասում է Վաշինգտոնի Յունիոն Ստեյշն երկատգծային կայարանի ներկայացուցիչ Ադամ Ֆրիդմենը:

Սակայն ուղևորների համար սպասումները արդարացված են: Ամենակարևորը չշտապելն է, հակառակ պարագայում կարող եք տուգանվել ոստիկանության կողմից: Նյու Հեմփշիր նահանգից այս վարորդի հետ ոստիկանությունը մեղմ է վարվել՝ հաշվի առնելով տոնական օրերը: Անգամ որոշ խախտում անող վարորդներին զգուշացում տալու հետ մեկտեղ ոստիկանները հյուրասիրում են դոնաթներով:

«Մարդիկ կարող են սխալվել: Սա տոնական օրեր են, և տուգանք տալու փոխարեն սահմանափակվում ենք զգուշացումով»,- ասում է ոստիկաններից մեկը

Բժիշկների կարծիքով տոնական այս օրերը տարվա ամենասթրեսայինն են: Նրանք խորհուրդ են տալիս մարդկանց չնյարդայնանալ, անկախ նրանից ծրագրում են ճամփորդել, թե մնալ տանը:

XS
SM
MD
LG