Մատչելի հղումներ

Առևանգված լիբիական օդանավը վայրէջք է կատարել Մալթայում


«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, Մալթայի օդանավակայանում վայրէջք է կատարել առևանգված լիբիական A320 օդանավը։ Այս մասին հաղորդում է "Ազատություն" ռադիոկայանը:

Առևանգողները սպառնում են պայթեցնել ինքնաթիռը։ Օդանավում գտնվում է 118 մարդ։ Օդանավը Լիբիայի տարածքում ներքին թռիչք էր իրականացնում՝ Տրիպոլիից Սաբխա։

Ուղևորներից մեկն օդանավի անձնակազմին սպառնացել է, ասելով, թե իր մոտ «ձեռքի նռնակ» ունի։ Ավելի ուշ պարզվել է, որ նա Լիբիայի նախկին առաջնորդ, 2011 թվականին սպանված Մուամար Քադաֆիի համակիրներից է։

Հաղորդվում է, որ զինված անձը խոստացել է ազատ արձակել պատանդներին, եթե իր պահանջները իրականացվեն։ Պահանջների մասին առայժմ չի հաղորդվում։

Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսքաթը հայտարարել է, թե պատրաստվում են արտակարգ գործողություններ իրականացնել օդանավակայանում։

XS
SM
MD
LG