Մատչելի հղումներ

Ամբողջ Եվրոպայում որոնում են Բեռլինի հարձակումն իրականացրած թունիսցուն


Ամբողջ Եվրոպայում որոնում են Բեռլինի հարձակումն իրականացրած թունիսցուն
please wait

No media source currently available

0:00 0:02:04 0:00

Գերմանիայի հետաքննիչները փորձում են հայտնաբերել նրանց, ովքեր կազմակերպել ու Բեռլինի Սուրբ Ծննդյան համար նախատեսված շուկայում իրականացրել էին հարձակում, որին երկուշաբթի օրը զոհ էր գնացել 12 մարդ։

Բեռլինի խորհրդանիշ Բրանդենբուրգյան դարպասներին հարող հրապարակը Սուրբ Ծննդյան նախօրեին այսօր ոչ թե լցված է ուրախությամբ, այլ՝ երկուշաբթի օրը տեղի ունեցած հարձակման պատճառով 12 անձանց հիշատակը սգալու տրամադրություններով։

Մարդիկ սգում են այն տխուր իրողության համար, որ եթե մանկուց այս օրերից ու այս վայրերից ունեն անմոռանալի ուրախ հիշողություններ, այսուհետ պիտի հիշեն, թե ինչպես իրենց աչքերի առջեւ բեռնատար ավտոմեքենան մխրճվեց մարդկանց բազմության մեջ։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելը, կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ այստեղ այցելելով ու ծաղիկներ դնելով զոհերի հիշատակին, հայտարարել է, որ չի կարողանում հասկանալ, թե ինչու են ոմանք ցանկանում մահ պատճառել կյանքով լցված մարդկանց։

՝՝Սակայն որքան էլ դժվար է այսօր մեզ համար, մենք գտնելու ենք մեր մեջ ուժ՝ ապրելու կյանքն այնպես, ինչպես մենք ենք ուզում՝ ազատ, միավորված ու բաց սրտով՛՛, ասել է Մերքելը։

Մերքելը երեքշաբթի օրը հանդիպում է ունեցել անվտանգության հարցերով պատասխանատու պաշտոնյաների հետ՝ քննարկելու համար սկսված հետաքննության ընթացքը, որը պարզել է, որ բեռնատարով հարձակումն իրականացրել է թունիսցի, 23-ամյա ոմն Անիս Ամրին։ Որոնման աշխատանքներ են սկսվել ամբողջ Եվրոպայի տարածքում՝ մարդկանց զգուշացնելով, որ ահաբեկիչը կարող է լինել զինված։ Ի դեպ, նրա բնակության իրավունքի փաստաթուղթն է հայտնաբերվել բեռնատարում, ու կարծիք կա, որ մինչեւ վարորդին սպանելը, երկուսի միջեւ տեղի է ունեցել ձեռնամարտ։ Ամրիին անցյալ ամիս էին հրավիրել հակաահաբեկչության հարցերով ոստիկանական բաժանմունք։ Նրան հաջորդ ամիս պատրաստվում էին արտաքսել Գերմանիայից։ Ոստիկանությունն այժմ 1ՕՕ հազար եվրո է խոստանում նրա ձերբակալման համար կարեւոր տեղեկություն հաղորդողներին։

Բեռլինում իրականացված այս սպանդը շատ նման է հուլիս ամսին իրականացված գործողությանը, երբ ֆրանսիական Նիցա քաղաքում զոհվեց 86 մարդ, մարմնական վնասվածքներ ստացան հարյուրավոր այլոք։

ԱՄՆ-ը ցավակցություն է հայտնել Գերմանիային ու բոլոր երկրներին կոչ արել հատկապես Սուրբ Ծննդյան օրերին իրականացնել անվտանգության հավելյալ միջոցառումներ։

XS
SM
MD
LG