2016 թվականի սկզբին «Ամերիկայի Ձայնը» կորցրեց մեկ լրագրող՝ Սաուդյան Արաբիայի կողմից օդային հրթիռակոծման արդյունքում: Ազատ լրագրող Ալմիգդադ Մոջալին երեք ամիս է աշխատում էր «Ամերիկայի Ձայնի» համար՝ լուսաբանելով Եմենում մարդասիրական իրավիճակը պատերազմի արդյունքում:
Մոջալին այն լրագրողներից մեկն էր, ով սպանվել է 2016 թվականի ընթացքում մասնագիտական իր պարտականությունները կատարելիս, տեղեկացնում է Լրագրողների պաշտպանության կոմիտեն:
Չնայած հուսադրող այս թվերին, ըստ որոնց այս տարի ավելի քիչ լրագրող է սպանվելանցած տարվա համեմատ, Լրագրողների պաշտպանության կոմիտեի ներկայացուցիչ Քորտնի Ռադսչը ասում է, որ պետք է դեռ ուսումնասիրել պատճառները:
«Կարծիքներից մեկը կարող է լինել այն, որ որոշ հակամարտություններ այնքան են թեժացել, որ շատ վտանգավոր են դարձել լրագրողների համար, ինչի արդյունքում ավելի քիչ թվով լրագրողներ են մեկնում նման վայրեր»:
Հատկապես վտանգավոր է դարձել Մերձավոր Արևելքում լրագրողի աշխատանքը: Սպանված լրագրողներից ավելի քան կեսը զոհվել են իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս Սիրիայում, Եմենում կամ Իրաքում: Միայն Սիրիայում այս տարի սպանվել է 14 լրագրող:
Լրագրողների պաշտպանության կոմիտեի տեղեկությամբ, որոշ տեղերում էլ, ուր լրագրողի կյանքին սպառնալիքը նվազագույնն է, գերիշխում են այլ տեսակի բռնություններ կամ ճնշումներ: Օրինակ, ըստ հանձնաժողովի, աշխարհում բանտարկված լրագրողների շուրջ մեկ երրորդը դատապարտված է Թուրքիայում:
«Մի կողմից հակամարտության գոտիները շարունակում են շատ վտանգավոր լինել լրագրողների համար, մյուս կողմից շատ տեղերում առկա են լրագրողների նկատմամբ բռնամիջոցներ, ուր ձերբակալության և բանտ նետելու միջոցով փորձում են լռեցնել ազատ խոսքը և դրա իրավունքը»:
Լրագրության պրոֆեսոր Ստիվ Ռեյմերն ասում է, որ իշխանություններն օգտագործում են գրաքննության տարբեր ձևեր, ինչն ավելի դյուրին է: Օրինակներից մեկը Ռուսաստանն է:
«Ռուսաստանում լրագրողի սպանություն տեղի չի ունեցել 2013 թվականից, սակայն այստեղ օգտագործվում է օրենսդրությունը՝ լրագրողներին և ազատ խոսքը լռեցնելու
Լրագրողների պաշտպանության հանձնաժողովը հրապարակել է տվյալներ, ըստ որոնց՝ սպանված 1Օ լրագրողից 9-ը տեղացիներ էին: Տարբեր խմբավորումներ, ներառյալ ԴԱԵՇ-ը պատասխանատու են 2016 թվականի ընթացքում լրագրողների սպանության դեպքերի ավելի քան կեսի համար: