Մատչելի հղումներ

ԴԱԵՇ-ը քաղաքացիական բնակչությանը օգտագործում է որպես վահան


Sheikh Mohammad Abu Omar, a local leader in the village of Bashmana, says that before Hashd Shaabi captured their village, they feared sectarian violence from the predominantly Shia forces, but those fears have since been allayed Bashmana, Iraq, Dec. 16,
Sheikh Mohammad Abu Omar, a local leader in the village of Bashmana, says that before Hashd Shaabi captured their village, they feared sectarian violence from the predominantly Shia forces, but those fears have since been allayed Bashmana, Iraq, Dec. 16,

ԴԱԵՇ-ի զինյալներն ավելի քան երկու տարի առաջ գրավել էին Բաշմանա գյուղը՝ հայտարարելով, որ ազատագրում են գյուղի բնակչությանը կառավարության լծից:

Երկու ամիս առաջ իրաքյան զորքերը շիիթական աշխարհազորի հետ միասին, որը հայտնի է Հաշտ Շահաբի կամ ժողովրդական մոբիլիզացիա անունով, վերագրավեցին գյուղը, որն աստիճանաբար վերադառնում է բնականոն կյանքին:

Երբ շիա աշխարհազորը մտավ գյուղ, ըստ տեղացիների խոսքերի, գյուղում մնացած փոքր սունիների համայնքը վախեցած էր, որ գյուղում կսկսվի հաշվեհարդար նրանց նկատմամբ:

«ԴԱԵՇ-ը մեզ վախեցնում էր Հաշտ Շահաբիով: Անգամ մամուլն էր ներգրավված դրա մեջ: Սակայն գյուղի ազատագրումից հետո մենք ականատես եղանք հակառակի ու տեսանք ճշմարտությունը»,- ասում է տեղական առաջնորդ Շեյխ Մոհամադ Աբու Օմարը:

Հաշտ Շահաբին ԴԱԵՇ-ից ազատագրել է շուրջ 80 գյուղեր, սակայն վճռական ճակատամարտը դեռ առջևում է:

Չնայած ձմեռային ցրտերին՝ Հաշտ Շահաբիի առաջնորդները վճռական են տրամադրված Թալ Աֆար քաղաքի գրավման հարցում, որն ընկած է Մոսուլի ու Սիրիայի սահմանին և ԴԱԵՇ-ի կարևոր կենտրոններից է:

«Մենք շուտով պետք է ազատագրենք Մոսուլն ու Թալ Աֆարը, սակայն նպատակը միայն բնակավայրերի ազատագրումը չէ: Նպատակը մարդկանց ազատագրելն է ԴԱԵՇ-ի լծից և վերադարձը խաղաղ կյանքին: Այս պահին Թալ Աֆարում կա մեծ թվով քաղաքացիական ազգաբնակչություն»,- ասում է Հաշտ Շահաբիի բրիգադի հրամանատար Շեյխ Քարիմ Ալ-Խարքանը:

Նա ասում է նաև, որ ամենամեծ խնդիրը ԴԱԵՇ-ի մարտավարություն է՝ քաղաքացիական ազգաբնակչությանը որպես վահան օգտագործելու քաղաքի պաշտպանության համար: ԴԱԵՇ-ի զինյալները ևս վճռական են տրամադրված՝ Թալ Աֆարը պաշտպանելու հարցում:

XS
SM
MD
LG