Մատչելի հղումներ

Դոնալդ Թրամփը պիտի հզորացնի ԱՄՆ-ի բանակը


2Օ17 թվականի շեմին Ամերիկան շարունակում է մնալ Աֆղանստանում ծայրահեղական իսլամիստների, Իրաքում ու Սիրիայում՝ ՝՝Իսլամական պետություն՛՛ խմբավորման դեմ պատերազմների մեջ։


՝՝Իսլամական պետություն՛՛ խմբավորման՝ ՝՝Դաեշ՛՛-ի դեմ գործողությունների մարտավարությունն աստիճանաբար առաջ է ընթանում։ Սակայն դեռեւս պարզ չէ, թե Դոնալդ Թրամփի վարչակազմը ինչ ուղղությամբ է պատրաստվում շարունակել այդ պայքարը։

Բրուքինգզի հաստատության վերլուծաբան Մայքըլ Օհենլոնի խոսքերով, Ամերիկան ներկայումս չունի Սիրիայի քաղաքացիական պատերազմն ավարտելու ռազմավարություն։ ՝՝Սակայն Թրամփը գուցե ցանկանա, որ պատերազմում հաղթի նախագահ Ասադը՛՛, ասում է նա։


Ինչ վերաբերում է Աֆղանստանին, այստեղ պատերազմը շարունակվում է արդեն հինգերորդ տարին։ 2Օ11 թվականին այստեղ էին տեղաբաշխված 14Օ հազար թվակազմով միջազգային ուժեր, որոնց թիվն այսօր իջել է 15 հազարի։ Պաշտպանության հարցերով փորձագետ Օհենլոնի խոսքերով, ԱՄՆ-ի պաշտպանության բնագավառի նոր ղեկավարությունը գուցե քննարկի զորքերի թվակազմը մեծացնելու հարցը։

Սակայն քանի դեռ ԱՄՆ-ը աշխարհի տարբեր հատվածներում իր պայքարն է շարունակում ընդդեմ ծայրահեղականության, մյուս գերհզոր պետությունները՝ Ռուսաստանն ու Չինաստանը զբաղվում են իրենց ռազմական ուժերը նորացնելու աշխատանքներով։

Փորձագետներից Դեյվիդ Օչմանեկը, հիշեցնելով 2Օ12 թվականից նկատելի կրճատումների մասին, ասում է, թե. ՝՝2Օ12 թվականից ի վեր ԱՄՆ-ը չի գնել ժամանակակից այնպիսի տեխնիկա, որը հակադիր ուժ հանդիսանար Ռուսաստանի ու Չինաստանի կողմից ձեռքբերված կարողությունների դեմ՛՛։


Իսկ Թրամփն իր ելույթներում բազմիցս է խոստացել վերակառուցել բանակը։ ՝՝Մենք, հայտարարել է նա, վերակառուցելու ենք մեր թուլացած բանակը, եւ ի վերջո հոգալու ենք մեր հերոս վետերանների բոլոր կարիքները՛՛։

Փորձագետներից շատերն են կարծում, որ բանակը հզորացնելու համար Ամերիկան պիտի ռազմական բյուջեի մեծ մասը կիրառի երկինք-երկինք տիպի եւ մեծ մարտագլխիկներ կրող, կառավարվող հրթիռներ գնելու համար։

XS
SM
MD
LG