Մատչելի հղումներ

Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանության ականատեսի պատմությունը


«Նա 20-30 տարեկան տղամարդ էր: Սեւ հագուստով երիտասարդ», - այսպես է «Ամերիկայի Ձայն»-ի հարցին ի պատասխան նկարագրում Թուրքիայում Ռուսաստանի դեսպանին սպանողին սպանության ականատես Բահա Բաքիրը:

Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովը ով դիվանագիտական ծառայության էր անցել 40 տարի առաջ՝ դեռեւս Խորհրդային Միության ԱԳՆ-ում: Սպանությունը տեղի է ունեցել Թուրքիայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող ժամանակակից արվեստի կենտրոնում, որտեղ դեսպանը նոր ցուցահանդեսի բացման էր մասնակցում: Ականատեսի խոսքով, նրան սպանողը բացականչում էր, որ դա վրեժ էր Ռուսաստանից.

«Հարձակվողը բացականչում էր «Ալլահ Աքբար»: Նա ասում էր, որ Ռուսաստանն անմեղ մարդիկ է սպանում Սիրիայում եւ դա չպետք է մնա անպատասխան», - նշում է Բաքիրը:

Թուրքիայի իշխանությունները, փորձելով մեղմել տեղի ունեցածի հետեւանքները, հրահանգել են ժամանակավորապես արգելել այդ երկրում Ռուսաստանի դեսպանի սպանության հետ կապված լրատվության տարածումը: Հրահանգ, որը, հաշվի առնելով խնդրի կարեւորությունը, չի գործում: Լրատվական գործակալություններն արդեն իսկ տարածել են թե՛ դեսպանին սպանողի լուսանկարը, թե՛ տիկնոջ տեսագրությունը, ով սպանությունից հետո դուրս էր բերվել կենտրոնից:

Բահա Բաքիրի խոսքով, ժամանակակից արվեստի կենտրոնում, որտեղ տեղի էր ունեցել Կարլովի սպանությունը, անվտանգությունը պահպանությանն մեծ ուշադրություն չէին դարձնում.

«Ես ընդամենն անցել եմ մետաղորսիչ սարքի միջով, սակայն, նրանք ինձ չեն զննել եւ պայուսակիս պարունակությունը չեն ստուգել»:

Անդրեյ Կարլովի սպանողը արվեստի կենտրոն զենքով մտնելու համար օգտագործել է ոստիկանի վկայական: Դեռեւս պարզ չէ, թե արդյոք նա գործող ոստիկան էր, թե օգտվել է կեղծ փաստաթուղթ: Թուրքիայի ոստիկանության աղբյուրների համաձայն, ոստիկանները սպանել են հանցագործին:

Երեքշաբթի Մոսկվայում պետք է կայանար Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում կողմերը նախատեսում էին քննարկել Սիրիայի հակամարտությունը: Հիշեցնենք, որ Ռուսաստանն ու Իրանը սատարում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, մինչդեռ Թուրքիան աջակցում է սիրիական ընդդիմությանը:

XS
SM
MD
LG