Մատչելի հղումներ

Չինաստանի նախագահը հաջորդ տարի կանգնելու է լուրջ մարտահրավերների առջեւ


Չինաստանի նախագահը հաջորդ տարի կանգնելու է լուրջ մարտահրավերների առջեւ
please wait

No media source currently available

0:00 0:02:08 0:00

Չինաստանի նախագահը հաջորդ տարի կանգնելու է 2Օ13 թվականին իշխանության գալուց ի վեր ամենաբարդ մարտահրավերների առջեւ, որոնք քննություն են դառնալու նրա համար՝ ստիպելով նրան ապացուցել, որ ընտրել է կառավարման ճիշտ ուղղություն։

Չինաստանի նախագահ Սի Ջինպինը 2Օ17 թվականին կանգնելու է մի շարք դժվարությունների առջեւ, քանի որ կրճատվում են այս երկրից արտահանումների ծավալները, իսկ պարտքերի ներքո՝ դժվար կացության առջեւ կանգնում բանկերը։ Մտահոգության մեծ պատճառ է գործազրկության աճը։

2Օ17-ին նախագահը փորձության առջեւ է կանգնելու է նաեւ քաղաքական ճակատում։ Կոմունիսկատական կուսակցության համագումարում, որն անցկացվում է հինգ տարին մեկ անգամ, կարող է տեղի ունենալ պատշոնների վերադասավորում։ Չինաստանում սովորաբար սիրում են համագումարների գնալ առանց լարվածության, սակայն այս անգամ կուսակցության վերին օղակներում առկա է դժգոհությունը։ Վերին օղակներում շատերն են բողոքում, որ Սին խստացրել է հասարակության նկատմամբ վերահսկողությունը։ Մի մասն էլ գոհ չէ կոռուպցիայի դեմ նրա սկսած լայնածավալ պայքարից։


Ինչպես Հոնկոնգի համալսարանի դասախոս Ժան Պիեռ Կաբեստան է ասում, Սի Ջինպինը նստել է վարորդի նստարանին, աստիճանաբար ստանձնելով Չինաստանի առանցքային ղեկավարի դերը։ Դա նրան տալիս է մարտահրավերները հաղթահարելու լայն լիազորություններ, սակայն մյուս կողմից՝ ամեն պատասխանատվութուն դնում իր ուսերին։
՝՝Եթե տնտեսության մեջ ինչ որ բան սխալ ընթանա, նա այլեւս չի կարող մեղադրել վարչապետին։ Նախագահն ինքն է իր վրա կրում ամեն ինչի պատասխանատվությունը՛՛, ասում է վերլուծաբանը։


Իսկ եթե Չինաստանի ներքին խնդիրները բավարար չեն Սի Ջինպինին դժվար կացության մեջ դնելու համար, ապա Դոնալդ Թրամփը, որպես ԱՄՆ-ի նախագահ, արդեն իսկ բավարար է նրա համար ծանր իրավիճակ ստեղծելու համար։

Թրամփն արդեն ապշեցրել է Չինաստանի ղեկավարներին։ Թրամփն ԱՄՆ-ի նախագահն է, կամ դեռեւս այս պաշտոնում ընտրյալը, որն ուղիղ հեռախոսազրույց է ունեցել Թայվանի նախագահի հետ, երբ Չինաստանը պնդում է, որ Թայվանը ոչ թե անկախ պետություն է, այլ իր անբաժան մասնիկը։ Հաշվի չառնելով այն հանգամանքը, որ Թայվանը որպես անկախ պետություն չի համարվում միջազգային համայնքի կողմից՝ Թրամփը նաեւ հարցականի տակ է դրել ՝՝մեկ Չինաստան՛՛ կոչվող քաղաքականությունը, որը մինչ այժմ եղել է երկու երկրների միջեւ հարաբերություններում գլխավոր սկզբունքը։

Ինչպես Չինաստանի պատմաբաններից Ժանգ Լիֆանն է ասում, ծանր կարող է լինել նաեւ Թրամփի օրոք առեւտրի զարգացման ընթացքը։
՝՝Եվ շատ հավանական է, ասում է նա, որ Չինաստանի կոմունիստական կուսակցությունը թուլացնելը Թրամփի ռազմավարությունն է՛՛։

Ու եթե դա իրոք այդպես է, ապա Չինաստանի գլխավոր ղեկավարը ստիպված է լինելու գնալ նկատելի փոխզիջումների։

XS
SM
MD
LG