Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որոշեց դիտորդներ ուղարկել Հալեպ


ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որոշեց դիտորդներ ուղարկել Հալեպ
please wait

No media source currently available

0:00 0:01:38 0:00

Այսօր աշխարհում ամենածանր մարդասիրական ճգնաժամը Սիրիայում է։ Հալեպ քաղաքից դուրս են բերվում քաղաքացիական անձինք, որոնք երբեմն հայտնվում են հակամարտ ուժերի հարվածների ներքո՝ դառնալով այս երկրի քաղաքացիական պատերազմի անմեղ զոհեր։

Սիրիայի Հալեպ քաղաքից, որը մինչեւ պատերազմն այս երկրի ամենախոշոր ու ծաղկուն քաղաքն էր, այսօր գրեթե ոչինչ չի մնացել։ Միայն ավերակներ, մարդկային դիակներ, ու քաղաքից րոպե առաջ հեռանալու համար հերթ կանգնած տասնյակ հազարավոր քաղաքացիներ։ Երեխաներ, ծերեր ու կանայք, որոնց տեղափոխող ավտոբուսները նույնիսկ կարող են հայտնվել զինյալների հարձակումների ներքո։

Հինգ ավտոբուսներ այստեղ այրվելուց հետո դադարեցվեցին մարդկանց տարհանման աշխատանքները, ինչի արդյունքում մեծաթիվ քաղաքացիներ կտրվեցին մարդկանց տարհանող քարավանից՝ առանց սննդամթերքի ու գլխավերեւում որեւէ ծածկի։

Այս ընթացքում աշխարհի մի շարք երկրներում անցկացվում են բողոքի ցույցեր՝ դատապարտելով Սիրիայի քաղաքացիական ազգաբնակչության դեմ կիրառվող դաժանությունները։ Ցույցերից մեկը տեղի ունեցավ Հորդանանի մայրաքաղաք Ամմանում Ռուսաստանի դեսպանատան առջեւ։ Ինչպես լրատվական գործակալություններն են հիշեցնում, Ռուսաստանը 2Օ11 թվակականից ի վեր վետոյի է ենթարկել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման վեց բանաձեւ։

՝՝Մենք ուզում ենք ասել ՝՝ոչ՛՛ այս անարդարությանը, երեխաների սպանություններին։ Այն, ինչ կատարվում է այնտեղ, ավելին է, քան ջարդը։ Այնտեղ տեղի է ունենում զանգվածային ջարդ՛՛, ասում են ցույցի մասնակիցները։

Նրանք մեղադրում են աշխարհի երկրներին, մի ամբողջ ժողովուրդ ուշադրությունից դուրս պահելու մեջ, ու պնդում, որ այն ինչ անում է աշխարհն այսօր, քիչ է այս ժողովրդին փրկելու համար։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկուշաբթի օրը միաձայն որոշում է ընդունել Հալեպում ՄԱԿ-ի դիտորդներ ուղարկելու մասին, որոնք տեղից պիտի հաղորդեն քաղաքացիների տարհանման գործընթացի մասին տվյալներ։ Նրանք պիտի փորձեն վերահսկել նաեւ Հալեպի բնակչության համար նախատեսված օգնության առաքումները։ Քաղաք, որտեղի միայն արեւելյան հատվածից երկուշաբթի օրը մի քանի ժամվա ընթացքում 65 ավտոբուսներով տարհանվել է ավելի քան 4 հազար 5ՕՕ մարդ։

XS
SM
MD
LG