Մատչելի հղումներ

Մայրաքաղաքը պատրաստվում է նախագահի երդման արարողությանը


Trump Inaugural Prep
Trump Inaugural Prep

Այս մեծ քարտեզը պատկերում է մայրաքաղաք Վաշինգտոնը:

Այստեղ ընթանում են ԱՄՆ-ի 58-րդ նախագահի երդման արարողության նախապատրաստական աշխատանքները:

«Սա մեծ ծավալի աշխատանք է: Կարճ ժամանակահատվածում մենք մայրաքաղաք Վաշինգտոնում նախապատրաստվում ենք արարողությանը, որը պետք է անցնի անթերի:»,-ասում է հատուկջոկատային Լուկաս Հերնանդեսը:

Պարապմունքների ընթացքում զինվորականները օգտագործում են մեծ քարտեզ, որը պատկերում է ամբողջ շքերթի ճանապարհները և այլ մանրամասներ:

«Մենք ուրախ ենք, որ համագործակցում ենք դաշնային տարբեր մարմինների հետ այս ընթացքում, քանի որ այս գործընթացը պահանջում է մեծ քանակությամբ մարդկանց ներգրավվում»,- ասում է զինվորական Աարոն Լավլին:

«7-8 հազար զինվորականներ են ժամանելու 40 նահանգներից, և մենք պետք է վստահ լինենք, որ կարող ենք տեղավորել նրանց այստեղ, տրամադրել այն ամենն, ինչ անհրաժեշտ է երդման արարողությանը մասնակցելու համար և 72 ժամվա ընթացքում վերադարձնել նրանց հետ»,- ասում է ԱՄՆ-ի բանակի ներկայացուցիչ Մալիք Ֆրիմանը:

Հունվար ամսին սովորաբար Վաշինգտոնում շատ ցուրտ է, և արարողության կազմակերպիչները հաշվի են առնում այդ հանգամանքը, հատկապես մասնակից զինվորականների պարագայում: Արարողությունը նախատեսված է հունվարի 20-ին ուրբաթ օրը: Ինչպես այն կանցնի, հաշվի առնելով նորընտիր նախագահի յուրահատուկ կերպարը, ցույց կտա ժամանակը:

XS
SM
MD
LG