Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի կենտրոնական բանկի տոկոսադրույքների բարձրացումը կազդի անշարժ գույքի շուկայի վրա


US Federal Reserve
US Federal Reserve

Միացյալ Նահանգներում անշարժ գույքի գները բարձրացել են նախաճգնաժամային մակարդակի: Անշարժ գույքի արժեքը հասել է 2006 թվականի գներին:

«Անշարժ գույքի շուկան առողջանում է, ուստի պետք է թույլ տանք, որ այն շարունակի զարգանալ»,- ասում է Անշարժ գույքի գործակալների ազգային միության ավագ տնտեսագետ Լոուրենս Յանը։

Անշարժ գույքի գործակալների ազգային միության ավագ տնտեսագետ Լոուրենս Յանը ասում է, որ սա կարևոր պահ է անշարժ գույքի շուկայի համար: Վերջին վեց տարիների ընթացքում տների գները բարձրացել են ավելի արագ, քան մարդկանց եկամուտները: Վերջին ամսում տոկոսադրույքները 30 տարվա հիփոթեքային վարկերի վրա զգալիորեն աճեցին:

«Հիփոթեքային տոկոսադրույքները 2016 թվականի ընթացքում կազմել են 3,5 տոկոս: Ներկայումս դրանք անցել են 4 տոկոսից՝ մասամբ կապված կենտրոնական բանկի տոկոսադրույքի բարձրացման հետ»,- ասում է Յանը:

Հավանական է, որ հաջորդ տարի դրանք նորից կաճեն: Քառորդ տոկոսի աճի արդյունքում 300 հազար դոլարանոց հիփոթեքային վարկի վճարը կարող է աճել ամսական 50 դոլարով, գրում է Finder.com կայքը: Դա կարող է ազդել տների առքուվաճառքի վրա:

«Մեր հարցումները ցույց են տալիս, որ հաջորդ հինգ տարվա ընթացքում տուն գնողների շուրջ 60 տոկոսը հետ կգնա այդ քայլից, եթե տոկոսադրույքներն աճեն այս ամիս: Խոսքը գնում է շուրջ 81 միլիոն մարդու մասին»:

Լոուրենս Յանը ասում է, որ չափազանց ցածր տոկոսադրույքների շրջանն ավարտվել է: Սակայն նա նաև նշում է, որ տնտեսության բարելավումն ու ավելի ճկուն վարկավորումը կհավասարակշռի իրավիճակը:

«Տոկոսադրույքների աճը տագնապալի չէ: Նոր աշխատատեղերի բացումն ու վարկերի աշխույժ տրամադրումը կպահպանեն տների առքուվաճառքի մակարդակը 2017 թվականին»,- ասել է Յանը:

Յանի խոսքերով խնդիրը կարող է լինել գույքը, հատկապես բնակչության աղքատ խավի համար: Տների գների աճը կստիպի առաջին անգամ տուն գնողներին ու երիտասարդներին ավելի շատ հակվել դեպի տների վարձակալումը՝ այն գնելու փոխարեն:

XS
SM
MD
LG