Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգներում քաղաքական երգիծանքը պաշտպանված է ցանկացած տեսակի ճնշումներից երկրի Սահմանադրության Իրավունքների հռչակագրով: Նախագահական վերջին ընտրություններում Դոնալդ Թրամփի մասնակցությունն ու հաղթանակը քաղաքական երգիծաբաններին ստեղծագործելու լայն հնարավորություններ տվեց, նշում է վերլուծաբան Ռոբերտ Լիհթերը.

«Նախընտրական պայքարի ընթացքում Դոնալդ Թրամփը դարձել էր այնքան մեծաթիվ կատակների թիրախ, որքան՝ մինչ այդ ոչ մի թեկնածու»:

ԱՄՆ-ի հեռուստատեսությամբ քաղաքական երգիծանքը 1975 թվականին նոր մակարդակի բարձրացրեց «Շաբաթ գիշեր» հաղորդումը, որը բոլորովին նոր տեսանկյունից ներկայացրեց երկրի ամենաբարձր պաշտոնյային՝ նախագահին:

«Շաբաթ գիշեր» հաղորդումը քաղաքական հումոր հաղորդեց նախագահների նկատմամբ երգիծանքին», - նշում է Լիհթերը:

1990-ականներին քաղաքական երգիծանքը նոր փուլ տեղափոխվեց՝ քաղաքական երգիծաբանները տեղափոխվեցին գիշերային ժամերին եւ սկսեցին անդրադառնալ ավելի սուր թեմաների.

«90-ականներին երգիծաբանները կենտրոնացան սկանդալների, անձնական կյանքի, սեքսի եւ ոգելից խմիչքների վրա՝ ոլորտներ, որոնք մինչ այդ արգելված էին հեռուստատեսության եթերում», - ասում է Ռոբերտ Լիհթերը:

Փոխվեց նաեւ քաղաքական գործիչների վերաբերմունքը: Քաղաքական երգիծանքի հերոսները որոշեցին այն սեփական շահերին ծառայեցնել եւ սկսեցին երգիծաբաններին եթերում հյուր այցելել:

«Նրանք գիտակցեցին, որ կարող են այդ հաղորդումներն օգտագործել, ցույց տալով, որ հասարակ մարդիկ են, որոնք պատրաստ են ծիծաղել սեփական անձի վրա», - նշում է Լիհթերը:

Վերջին շաբաթներին սակայն ընտրծված նախագահ Թրամփը խախտեց օրենքը եւ սեփական Թվիթերում քննադատության ենթարկեց իրեն ծաղրող Ալեք Բոլդուինի կերպարը, նրա հաղորդումներն անվանելով «ոչ ծիծաղելի, անորակ եւ կողմնակալ»: Վերլուծաբանները սակայն համոզված են՝ քաղաքական երգիծանքի դեմ պայքարում հաղթելն անհնար է:

XS
SM
MD
LG